Դիտումներ: 930
«Ուլենշպիգելի և Լամմե Գուդզակի լեգենդը», որի լրիվ խորագիրն է՝ «Ուլենշպիգելի և Լամմե Գուդզակի լեգենդը, նրանց հերոսական, զվարճալի ու պանծալի արկածները Ֆլանդրիայում և այլուր», Շառլ Թեոդոր Անրի դը Կոստերի 1867 թվականին լույս տեսած հայտնի վեպն է։ Համարվում է բելգիական գրականության գլուխգործոցը։ Գիրքը պատմական վեպի և լեգենդի հյուսվածք է։ Նրա հիմքում 16-րդ դարի Նիդերլանդական ժողովրդի անհաշտ պայքարն է իսպանական բռնակալության դեմ։
Սկզբնաղբյուրը՝ Գրքասեր կայքէջ