Copyright 2024 - Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Ժան Պոլ Սարտր

Ժան Պոլ Սարտր

Ժան Պոլ Էյմար Սարտրը ծնվել է 1905 թվականի հունիսի 21-ին Փարիզում։ Երբ նա երկու տարեկան էր, մահանում է նրա հայրը՝ Ֆրանսիական ռազմածովային ուժերի սպան, որից հետո մայրը՝ Անն-Մարի Շվեյցերը, վերցնելով որդուն, տեղափոխվում է իր ծնողների մոտ՝ Փարիզի արվարձանում գտնվող Մյոդոն ավան։ Նա մոր և տատիկի կողմից կդաստիարակվի որպես կաթոլիկ։ 1909 թվականին աջ աչքը հիվանդանում է լեյկոմիայով, որից հետո, ինչպես ինքը հետագայում կնշի, մնում է «կես կույր և շեղակն»։ 1916 թվականին մայրը նորից է ամուսնանում և ընտանիքը տեղափոխվում է Լա Ռոշել։ 1917-1919 թվականներին սովորում է Լա Ռոշելի լիցեյում։ 1920 թվականին տեղափոխվում է Փարիզ, որտեղ հանձնում է լիցեյի ավարտական քննության առաջին մասը, 1922-ին՝ երկրորդ մասը, իսկ 1924-1928 թվականներին սովորում է Փարիզի Բարձրագույն Նորմալ Դպրոցում (École Normale Supérieure)։ 1927-ին գրում է թեզիսը, բայց ձախողում է ավարտական քննությունը։ 1929 թվականին վերահանձնելով քննությունը՝ հավաքում է ամենաբարձր միավորները՝ ստանում Փիլիսոփայության որակավորում։ Միևնույն ժամանակ ծանոթանում է Սիմոնա դը Բովուարի հետ, որը նույն քննությանը հավաքել էր երկրորդ ամենաբարձր միավորները։ 1931-1939 թվականներին տարբեր քաղաքների (Հավր, Լան և այլն) լիցեյներում դասավանդում է փիլիսոփայություն, լինում Բեռլինում, որտեղ ուսումնասիրում է Էդմունդ Հուսերլի և Մարտին Հայդեգգերի աշխատությունները, տպագրում առաջին երկերը։ 1939-ին զինվորագրվում է բանակ, նույն թվականին Ալբեր Քամյուի հետ հիմնադրում են «Պայքար» (Combat) լրագիրը։ 1940-ին գերմանացիներ ներխուժում են Ֆրանսիա, հունիսի 21-ին Սարտրը գերևարվում է։ Նա ազատվում է գերությունից միայն 1941-ի մարտին։ Վերադառնում է Փարիզ, որտեղ համախոհների հետ հիմնում է «Սոցիալիզմ և Ազատություն» դիմադրության խմբակը, որը, սակայն, գոյատևում է մինչ նույն տարվա հոկտեմբեր։ 1941-1944 թվականներին դասավանդում է փիլիսոփայություն Կոնդորսե լիցեյում։ 1943-ին Ալբեր Քամյուի հետ հիմնադրում են նոր փիլիսոփայություն՝ էկզիստենցիալիզմ։ 1944-ին դադարեցնում է դասավանդումները՝ իր ամբողջ ժամանակահատվածը ստեղծագործելուն տրամադրելու։ Սարտրը մահանում է 1980 թ. ապրիլի 15-ին՝ Փարիզում։


Նույն հեղինակի հրատարակություններ

Ճանճերը

Դրամա

 5 / 1
Բաժին: Գրականություն
Դիտումներ: 2262

Պատը

  / 0
Բաժին: Գրականություն
Դիտումներ: 1600

Լուրեր

f t g m

Կայքի հարգելի ընթերցող.

Խնդրում ենք մեդիագրադարանից բեռնած ֆայլերը այլ ցանցեր տեղափոխելուց անպայման նշել աղբյուրը՝ հղելով կայքի կոնկրետ հասցեին:

Շնորհակալություն

Մեր տվյալները

«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊՈԱԿ
ՀԱՍՑԵ` ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԵՒԱՆ, ՀԱՐԱՎԱՐԵՒՄՏՅԱՆ ԶԱՆԳՎԱԾ, ՐԱՖՖՈՒ 57ՏԵՍՆԵԼ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ)
ՀԵՌ` +374 (10) 74 72 46 ԲՋՋ՝ +374 (91) 43 10 99
ԷԼ. ՓՈՍՏ` [email protected]

"Տիգրան Հայրապետյան" Մեդիագրադարան

Ղեկավար՝ Լուսինե Ալեքսանյան

ՀԵՌ՝

Էլ․ Փոստ [email protected]

Քարտեզ