Copyright 2024 - Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Վոլտեր

 Վոլտեր

Ֆրանսուա-Մարի Արուե՝ Վոլտերը ծնվել է 1694թ. նոյեմբերի 21-ին Փարիզում, իրավաբան Ֆրանսուա Արուեյի ընտանիքի հինգ երեխաներից ամենափոքրն էր։

Հակառակ հոր ցանկության, ով ուզում էր, որ Վոլտերը դառնա իրավաբան, նա սկսեց զբաղվել գրական գործունեությամբ։ Վոլտերի սրամտությունը նպաստում է, որ նա հայտնի դառնա որոշ արիստոկրատական ընտանիքներում, որոնց հետ շփումներ էր ունենում։ Հայրը նրան դասավորեց աշխատելու որպես քարտուղար Նիդերլանդներում Ֆրանսիայի դեսպանատանը։

Voltaire բառը իր ազգանվան լատինացված ձևով և ֆրանսերեն le jeune (երիտասարդ) բառակապակցության սկզբնատառերով կազմված AROVET LI արտահայտության շրջագրությունն է։ Այս անունը փիլիսոփան իր համար ստեղծել է 1718 թվականին։

Վոլտերն եղել է Եվրոպայի հասարակական առաջադեմ կարծիքի առավել ցայտուն արտահայտիչը։ Փիլիսոփայական հայացքներով Վոլտերը դեիստ էր, Ջ․ Լոկի, Ի․ Նյուտոնի հետևորդը։ Ընդունելով բնության մատերիալիստական բացատրությունը՝ Վոլտերը չէր հրաժարվում աստծու որպես սկզբնապատճառի, գաղափարից, որը շարժում և շոշափելու ու մտածելու ունակություն էր հաղորդել նյութին։ Դատապարտելով կրոնական մոլեռանդությունը՝ Վոլտերը կրոնը համարել է հասարակական կարգուկանոնը և մասնավոր սեփականությունը պահպանելու համար անհրաժեշտ բարոյական ու սոցիալական զսպամիջոց։

Վոլտերը ուշադրությունը հիմնականում սևեռել է ոչ թե թագավորների ու զորավարների, այլ ժողովուրդների պատմության, նրանց բարքերի, սովորույթների, մշակույթի վրա։ Վոլտերն իր գեղագիտության մեջ և դրամատուրգիայում շարունակել է 17-րդ դարի կլասիցիզմի ավանդույթները՝ ողբերգությունը հագեցնելով ժամանակի քաղաքական և փիլիսոփայական մտքերով։

Մահացել է 1778թ. մայիսի 30-ին:

 


Նույն հեղինակի հրատարակություններ

Բաբելոնի արքայադուստրը

  / 0
Բաժին: Գրականություն
Դիտումներ: 1060

Լուրեր

f t g m

Կայքի հարգելի ընթերցող.

Խնդրում ենք մեդիագրադարանից բեռնած ֆայլերը այլ ցանցեր տեղափոխելուց անպայման նշել աղբյուրը՝ հղելով կայքի կոնկրետ հասցեին:

Շնորհակալություն

Մեր տվյալները

«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊՈԱԿ
ՀԱՍՑԵ` ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԵՒԱՆ, ՀԱՐԱՎԱՐԵՒՄՏՅԱՆ ԶԱՆԳՎԱԾ, ՐԱՖՖՈՒ 57ՏԵՍՆԵԼ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ)
ՀԵՌ` +374 (10) 74 72 46 ԲՋՋ՝ +374 (91) 43 10 99
ԷԼ. ՓՈՍՏ` [email protected]

"Տիգրան Հայրապետյան" Մեդիագրադարան

Ղեկավար՝ Լուսինե Ալեքսանյան

ՀԵՌ՝

Էլ․ Փոստ [email protected]

Քարտեզ