Copyright 2024 - Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Լև Տոլստոյ

Լև  Տոլստոյ

Լև Նիկոլաևիչ Տոլստոյ (ռուս.՝ Лев Никола́евич Толсто́й, օգոստոսի 28 (սեպտեմբերի 9), 1828, Յասնայա Պոլյանա - նոյեմբերի 7 (20), 1910, Լև Տոլստոյ[4]), ռուս և համաշխարհային խոշորագույն գրողներից ու մտածողներից մեկը, 1854-1855 թվականների Սևաստոպոլի պաշտպանության մասնակից։ Լուսավորական, հրապարակախոս, կրոնական մտածող, ում հեղինակավոր կարծիքն առաջացրել է կրոնաբարոյական նոր հոսանք՝ տոլստոյականություն: Կայսերական Գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ (1873), բելետրիստիկայի պատվավոր ակադեմիկոս (1900)[11]:

Դեռ կենդանության օրոք որպես ռուս գրականության գագաթ ճանաչված գրող[12], Լև Տոլստոյի արվեստը նշանավորեց ռուսական և համաշխարհային ռեալիզմի զարգացման նոր փուլը՝ յուրահատուկ կամուրջ դառնալով 19-րդ դարի դասական վեպի և 20-րդ դարի գրականության ավանդույթների միջև։ Լև Տոլստոյը հսկայական ազդեցություն ունեցավ եվրոպական հումանիզմի էվոլյուցիայի, ինչպես նաև՝ համաշխարհային գրականության ռեալիստական ավանդույթների զարգացման վրա։ Լև Տոլստոյի ստեղծագործությունները բազմիցս էկրանավորվել և բեմականացվել են ԽՍՀՄ-ում և արտասահմանում, նրա պիեսները բեմադրվել են աշխարհի բեմերում։[12]

Առավել հայտնի են Տոլստոյի այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսիք են «Պատերազմ և խաղաղություն», «Աննա Կարենինա», «Հարություն» վեպերը, «Մանկություն», «Պատանեկություն», «Երիտասարդություն»[Ն 2] ինքնակենսագրական եռագրությունը[13][12], «Կազակներ», «Իվան Իլյիչի մահը», «Կրեյցերյան սոնատ», «Հաջի Մուրադ» վիպակները, «Սևաստոպոլյան պատմություններ» ակնարկների շարքը, «Կենդանի դիակ» և «Խավարի իշխանություն» դրամաները, «Խոստովանություն» և «Ո՞րն է իմ հավատը» ինքնակենսագրական կրոնափիլիսոփայական ստեղծագործությունները և այլն։


Նույն հեղինակի հրատարակություններ

Կրեյցերյան սոնատ

  / 0
Բաժին: Գրքեր
Դիտումներ: 1348
«Կրեյցերյան սոնատը» Լև Տոլստոյի նովելն է, որը հռչակ�

Ոսկե բանալին կամ Բուրատինոյի արկածները

 5 / 1
Տարեթիվ: 1998
Բաժին: Գրականություն
Դիտումներ: 2383

Լուրեր

f t g m

Կայքի հարգելի ընթերցող.

Խնդրում ենք մեդիագրադարանից բեռնած ֆայլերը այլ ցանցեր տեղափոխելուց անպայման նշել աղբյուրը՝ հղելով կայքի կոնկրետ հասցեին:

Շնորհակալություն

Մեր տվյալները

«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊՈԱԿ
ՀԱՍՑԵ` ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԵՒԱՆ, ՀԱՐԱՎԱՐԵՒՄՏՅԱՆ ԶԱՆԳՎԱԾ, ՐԱՖՖՈՒ 57ՏԵՍՆԵԼ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ)
ՀԵՌ` +374 (10) 74 72 46 ԲՋՋ՝ +374 (91) 43 10 99
ԷԼ. ՓՈՍՏ` [email protected]

"Տիգրան Հայրապետյան" Մեդիագրադարան

Ղեկավար՝ Լուսինե Ալեքսանյան

ՀԵՌ՝

Էլ․ Փոստ [email protected]

Քարտեզ