Copyright 2024 - Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Շերվուդ Անդերսոն

Շերվուդ  Անդերսոն

Շերվուդ Անդերսոն (անգլ.՝ Sherwood Anderson, 1876 թվական, սեպտեմբերի 13, Քեմդեն, Օհայո, ԱՄՆ - 1941, մարտի 8, Կոլոն, Պանամա), ամերիկացի արձակագիր, նովելիստ։

նվել է փոկագործի ընտանիքում, տան յոթ երեխաներից երրորդն էր։ 1883 թվականին ընտանիքը տեղափոխվել է Քլայդ, Օհայո նահանգ։ Այդ քաղաքը հետագայում դարձել է Ուայնսբուրգ քաղաքի նախատիպը Անդերսոնի համանուն ստեղծագործության մեջ։ Չի ստացել միջնակարգ կրթություն, քանի որ թողել է դպրոցը և փոխել բազմաթիվ տարբեր գործեր, որպեսզի հոր մահից հետո կարողա պահել ընտանիքը։ Մոր մահից (1895) մոտավորապես մեկ տարի անց տեղափոխվել է Չիկագո, սակայն շուտով բանակ է զորակոչվել և գնացել Կուբա (Իսպանա-ամերիկյան պատերազմ)։ Վերադառնալուց հետո (1900 թվականից հետո) մեկ տարի ուսանել է Սփրինգֆիլդի (Օհայո նահանգ) Վիտենբերգյան քոլեջում, ապա վերադարձել է Չիկագո։ Սկսել է գրել էսսեներ և պատմվածքներ։

1904 թվականին ամուսնացել է Կորնելիա Լեյնի հետ, տեղափոխվել Քլիվլենդ, որտեղ դարձել է փոստային ընկերության ղեկավար, ապա բացել է սեփական բիզնեսը Էլիրիիում, Օհայո նահանգ։ 1910 թվականին սկսել է գրել վեպեր, սակայն 1912 թվականին ծանր նյարդային խանգարում է ունեցել, որից հետո վերադարձել է Չիկագո։ 1916 թվականին ամուսնալուծվել է (առաջին ամուսնությունից ունենալով երեք երեխա), այդ նույն տարում ամուսնացել է քանդակագործ Թենեսի Միտչելի հետ, իսկ 1924 թվականին՝ գրախանութի կառավարիչ Էլիզաբեթ Պրոլի հետ և բնակություն հաստատել Նոր Օռլեանում, որտեղ ծանոթացել է իր կնոջ աշխատողի՝ Ուիլյամ Ֆոլքների հետ։ 1929 թվականին բաժանվել է և այս կնոջից, ամուսնացել չորրորդ անգամ 1933 թվականին Էլինոր Կոուպերհեյվերի հետ։

1921 և 1927 թվականներին ճանապարհորդել է Եվրոպայում։ 1926 թվականին Վիրջինիա նահանգի Մերիոնի քաղաքի մոտ ագարակ է գնել, որտեղ էլ բնակվել է մինչև կյանքի վերջը։ 1941 թվականին կնոջ հետ ուղևորվել է ճանապարհորդելու Հարավային Ամերիկայում, սակայն նավի վրա հիվանդացել է և մահացել որովայնամզի բորբոքումից Պանամայի ջրանցքի շրջակայքում։ Թաղվել է Մերիոնի գերեզմանատանը։


Նույն հեղինակի հրատարակություններ

Ձուն

  / 0
Բաժին: Գրականություն
Դիտումներ: 660
Սկզբնաղբյուրը` www.grapaharan.org կայքէջ

Մայրը (Շ.Անդերսոն)

  / 0
Բաժին: Գրականություն
Դիտումներ: 967
«Մայրը» ամերիկացի արձակագիր, բազմաթիվ պատմվածքների

Մարած կրակներ

  / 0
Բաժին: Գրականություն
Դիտումներ: 954
Սկզբնաղբյուրը` www.grapaharan.org կայքէջ

Ուսուցչուհին

  / 0
Բաժին: Գրականություն
Դիտումներ: 1007
«Ուսուցչուհին» ամերիկացի արձակագիր, բազմաթիվ պատմվ

Լուրեր

f t g m

Կայքի հարգելի ընթերցող.

Խնդրում ենք մեդիագրադարանից բեռնած ֆայլերը այլ ցանցեր տեղափոխելուց անպայման նշել աղբյուրը՝ հղելով կայքի կոնկրետ հասցեին:

Շնորհակալություն

Մեր տվյալները

«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊՈԱԿ
ՀԱՍՑԵ` ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԵՒԱՆ, ՀԱՐԱՎԱՐԵՒՄՏՅԱՆ ԶԱՆԳՎԱԾ, ՐԱՖՖՈՒ 57ՏԵՍՆԵԼ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ)
ՀԵՌ` +374 (10) 74 72 46 ԲՋՋ՝ +374 (91) 43 10 99
ԷԼ. ՓՈՍՏ` [email protected]

"Տիգրան Հայրապետյան" Մեդիագրադարան

Ղեկավար՝ Լուսինե Ալեքսանյան

ՀԵՌ՝

Էլ․ Փոստ [email protected]

Քարտեզ