Copyright 2024 - Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Վիլհելմ Հաուֆ

Վիլհելմ  Հաուֆ

Վիլհելմ Հաուֆ (գերմ.՝ Wilhelm Hauff, նոյեմբերի 29, 1802, Շտուտգարտ - նոյեմբերի 18, 1827, Շտուտգարտ), գերմանացի մեծ գրող և վիպասան, գրականության բիդերմեյեր ուղղության ներկայացուցիչ։

Վիլհելմ Հաուֆը ծնվել է 1802 թվականի նոյեմբերի 29-ին Շտուտգարտում՝ Օգոստոս Ֆրիդրիխ Հաուֆի, ով ծառայում էր՝ որպես քարտուղար, արտաքին գործերի նախարարությունում և Հեյդվիգ Վիլհելմինա Էլզաեսսեր Հաուֆի ընտանիքում։ Նա չորս երեխաներից երկրորդն էր՝ ըստ տարիքի։ 1809 թվականին, երբ Վիլհելմը յոթ տարեկան էր, նրա հայրը հանկարծամահ եղավ և մայրը վերցնելով երեխաներին տեղափոխվեց Թյուբինգեն համալսարանական քաղաք։ Այնտեղ, մայրական կողմից պապիկի տանն են անցել Հաուֆի երիտասարդ տարիները։ Տղայի ստացած առաջին կրթությունը եղել է պապիկի հսկայական գրադարանի գրքերի ընթերցումը։ 1818 թվականին նրան ուղարկեցին վանական դպրոց սովորելու, իսկ 1820 թվականին ընդունվեց Թյուբինգենի համալսարան։ Չորս տարի անց նա ավարտեց համալսարանը փիլիսոփայության և աստվածաբանության դոկտորի կոչումով։

Ավարտելով համալսարանը՝ Հաուֆը գործի անցավ որպես դասապատրաստող՝ պաշտպանության նախարար գեներալ բարոն Էրնս Յուգեն ֆոն Հյոգելի ընտանիքում։ Այս ընտանիքի հետ նա ճամփորդեց Ֆրանսիայով, մեծագույն հետաքրքրությամբ ծանոթացավ Գերմանիայի հյուսիսային և կենտրոնական հատվածներին։ Իր կարճ կյանքի ընթացքում նա եղել է Փարիզում, Բրյուսելում, Անտվերպենում, այցելել է Կասսել՝ Գրիմ Եղբայրների հայրենիք, Բրեմեն, որի հստակ քարտեզագրությունը գտնում ենք նրա վերջին նովելներից մեկում՝ «Ֆանտասմագորիաներ Բրեմենյան գինու նկուղում», եղել է Բեռլինում, Լայպցիգում, Դրեզդենում։


Նույն հեղինակի հրատարակություններ

Երիտասարդ անգլիացին

  / 0
Բաժին: Գրականություն
Դիտումներ: 759
Սկզբնաղբյուրը՝ Գրապահարան կայքէջ

Թզուկ քիթը

  / 0
Բաժին: Մանկական
Դիտումներ: 997
«Թզուկ Քիթը» հեքիաթի գլխավոր հերոսը երեխա է, ում գող

Հրէայ Աբնէրը, որ ոչինչ չէր տեսել

  / 0
Բաժին: Գրականություն
Դիտումներ: 776
Սկզբնաղբյուրը՝ Գրապահարան կայքէջ

Փոքրիկ Մուքը

  / 0
Բաժին: Մանկական
Դիտումներ: 983
«Փոքրիկ Մուքը» հայտնի գերմանացի գրող Վիլհելմ Հաուֆ�

Լուրեր

f t g m

Կայքի հարգելի ընթերցող.

Խնդրում ենք մեդիագրադարանից բեռնած ֆայլերը այլ ցանցեր տեղափոխելուց անպայման նշել աղբյուրը՝ հղելով կայքի կոնկրետ հասցեին:

Շնորհակալություն

Մեր տվյալները

«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊՈԱԿ
ՀԱՍՑԵ` ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԵՒԱՆ, ՀԱՐԱՎԱՐԵՒՄՏՅԱՆ ԶԱՆԳՎԱԾ, ՐԱՖՖՈՒ 57ՏԵՍՆԵԼ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ)
ՀԵՌ` +374 (10) 74 72 46 ԲՋՋ՝ +374 (91) 43 10 99
ԷԼ. ՓՈՍՏ` [email protected]

"Տիգրան Հայրապետյան" Մեդիագրադարան

Ղեկավար՝ Լուսինե Ալեքսանյան

ՀԵՌ՝

Էլ․ Փոստ [email protected]

Քարտեզ