Copyright 2018 - Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Հովհաննես Թումանյան

Հովհաննես Թումանյան

Հովհաննես Թադեւոսի Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 7-ին, Լոռվա Դսեղ գյուղում` հոգևորականի ընտանիքում։ Հայ մեծագույն գրող ու բանաստեղծ, հասարակական գործիչ է։ Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետեւ Ջալալօղլու (այժմյան՝ Ստեփանավան) դպրոցում։ 1883 թվականից շարունակել է ուսումը Թիֆլիսի Ներսիսյան Ճեմարանում, սակայն նյութական ծանր իրավիճակի պատճառով 1887թ. ստիպված թողնել է դպրոցը և աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետև մինչև 1893 թվականը  Հայ Հրատարակչական միության գրասենյակում։
Թումանյանն իր առաջին պոեմը գրել է 12 տարեկանում, երբ սովորում էր Ջալալօղլու դպրոցում։ Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ։ Ստեղծագործել սկսել է 80-ականներին: Լայն ճանաչում է ձեռք բերել 1890-1892 թթ. «Բանաստեղծություններ» հավաքածուի (1-2 հատոր) լույս տեսնելուց հետո։  Թումանյանի պոեմներից, բալադներից ու հեքիաթներից շատերի հիմքում ընկած է ժողովրդական բանահյուսությունը։ Օրինակ՝ «Թմկաբերդի առումը», «Ախթամար», «Փարվանա», «Սասունցի Դավիթ» պոեմները, «Մի կաթիլ մեղր» հեքիաթը։ Առավել հայտնի են Անուշ, Թմկաբերդի առումը, Գիքորը,Փարվանա և Հ. Թումանյանի հեքիաթներ, Լոռեցի Սաքոն ստեղծագործությունները: Մշակել է էպոսի «Սասունցի Դավիթ» ճյուղը։
1899 թվականին բանաստեղծը կազմակերպում է "Վերնատուն" գրական խմբակը, որի անդամ են դառնում բազմաթիվ հայ նշանավոր գրողներ ու բանաստեղծներ։
Հովհաննես Թումանյանը վախճանվել է 1923 թ. մարտի 23-ին, 54 տարեկան հասակում, Մոսկվայում։


Նույն հեղինակի հրատարակություններ

Սասունցի Դավիթը

Պոեմ

  / 0
Բաժին: Գրականություն
Դիտումներ: 212

Փարվանա

Լեգենդ

 5 / 1
Բաժին: Գրականություն
Դիտումներ: 123

Քառյակներ

  / 0
Բաժին: Գրականություն
Դիտումներ: 74

Լուրեր

f t g m

Կայքի հարգելի ընթերցող.

Խնդրում ենք մեդիագրադարանից բեռնած ֆայլերը այլ ցանցեր տեղափոխելուց անպայման նշել աղբյուրը՝ հղելով կայքի կոնկրետ հասցեին:

Շնորհակալություն

Մեր տվյալները

«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊՈԱԿ
ՀԱՍՑԵ` ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԵՒԱՆ, ՀԱՐԱՎԱՐԵՒՄՏՅԱՆ ԶԱՆԳՎԱԾ, ՐԱՖՖՈՒ 57ՏԵՍՆԵԼ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ)
ՀԵՌ` +374 (10) 74 72 46 ԲՋՋ՝ +374 (91) 43 10 99
ԷԼ. ՓՈՍՏ` INFO@MSKH.AM

"Տիգրան Հայրապետյան" Մեդիագրադարան

Ղեկավար՝ Լուսինե Ալեքսանյան

ՀԵՌ՝

Էլ․ Փոստ l.aleqsanyan@mskh.am

Քարտեզ