Copyright 2024 - Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Կարեն Սիմոնյան

Կարեն Սիմոնյան

Կարեն Արամի Սիմոնյանը  ծնվելէ 1936 թվականի մարտի 17-ին Երևանում: Նա արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, հասարակական գործիչ է։
1958 թվականի ավարտել է Երևանի Կ․ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի մեքենագիտության ֆակուլտետը։ 1960-1968թթ. աշխատել է «Հայաստան» հրատարակչությունում որպես խմբագրության վարիչ, 1968-1971 թթ. եղել է «Պիոներ» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ, 1975-1982 թթ.՝  «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի գլխավոր խմբագիր։ 1982 թվականից՝ «Սովետական Հայաստան» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ։ Սիմոնյանի ստեղծագործություններն ուշագրավ երևույթ են հայ գիտաֆանտաստիկ գրականության մեջ։ «Մարսեցիները» (1957) պատմվածքների ժողովածուում, «Կապարե մարդկանց գաղտնիքը» (1959) վեպում, «Երկրորդ արևը, Փոքր Առյուծի Ադամը, Վալտեր Բուշ» (1962) վիպակաշարում գրողը շոշափում է տեխնիկական առաջընթացի հետ կապված հոգեբանական ու բարոյահասարակական խնդիրներ։ «Մենք խաղալ էինք ուզում» (1963), «Ժպիտը» (1964), «Մարգագետին» (1967), «Մոգական պատմություն» (1980) ժողովածուներում աստիճանաբար խորացել է հոգևոր կայուն արժեքներին ապավինելու գիտակցությամբ մարդու կոչմանը հավատարիմ մնալու՝ հեղինակի հիմնական թեման։ «Սիցիլիական պաշտպանություն» (1965) իրապատում վեպում գրողն արծարծել է անհատի քաղաքացիական ակտիվության խնդիրը։ «Ներսես Մաժան դեղագործը» (1974) ֆանտաստիկ վեպում ցույց է տվել, թե ապամարդկայնացման ինչպիսի վտանգ է սպաոնում այն հասարակությանը, որը չի ժառանգում ժողովրդի պատմության հիշողությունն ու բարոյական ավանդները։ Գրել է նաև մանկապատանեկան պատմվածքներ, «Թափառող մոլորակը» (1961) և «Ցտեսություն, Նաթանայել» (1975) վիպակները։ Նրա «Թող կատարվի քո երազանքը» պիեսը բեմադրել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնը (1972)։
Սիմոնյանի սցենարներով նկարահանվել են «Խոսրովի անտառը» (1972) և այլ ֆիլմեր։ Գրել է «Նալբանդյան» վարքագրությունը (1984, ռուսական), թարգմանել է Ռեյ Բրեդբերիի, Զ․ Սթեյնբեքի, Ջեկ Լոնդոնի, Գաբրիել Գարսիա Մարկես ի և այլոց գործերից։ Սիմոնյանի ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, և այլ լեզուներով։


Նույն հեղինակի հրատարակություններ

Ցտեսություն, Նաթանայէլ

Վեպ

  / 0
Տարեթիվ: 1966
Բաժին: Գրականություն
Դիտումներ: 1083

Լուրեր

f t g m

Կայքի հարգելի ընթերցող.

Խնդրում ենք մեդիագրադարանից բեռնած ֆայլերը այլ ցանցեր տեղափոխելուց անպայման նշել աղբյուրը՝ հղելով կայքի կոնկրետ հասցեին:

Շնորհակալություն

Մեր տվյալները

«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊՈԱԿ
ՀԱՍՑԵ` ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԵՒԱՆ, ՀԱՐԱՎԱՐԵՒՄՏՅԱՆ ԶԱՆԳՎԱԾ, ՐԱՖՖՈՒ 57ՏԵՍՆԵԼ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ)
ՀԵՌ` +374 (10) 74 72 46 ԲՋՋ՝ +374 (91) 43 10 99
ԷԼ. ՓՈՍՏ` [email protected]

"Տիգրան Հայրապետյան" Մեդիագրադարան

Ղեկավար՝ Լուսինե Ալեքսանյան

ՀԵՌ՝

Էլ․ Փոստ [email protected]

Քարտեզ