Copyright 2024 - Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Ջովանի Բոկաչչո

Ջովանի  Բոկաչչո

Ջովանի Բոկաչչո (իտալ.՝ Giovanni Boccaccio [bokˈkattʃo], 1313, Չերտալդո - դեկտեմբերի 21, 1375, Չերտալդո), իտալացի գրող և բանաստեղծ, հումանիստ, վաղ Վերածննդի դարաշրջանի գրականության ներկայացուցիչ։ Անտիկ դիցաբանության սյուժեների հիման վրա գրված պոեմների, «Ֆիամետա» հոգեբանական պատմվածքի (1343, հրատարակվել է 1472 թ.), հովվերգությունների և սոնետների հեղինակ։

Նրա գլխավոր ստեղծագործությունը «Դեկամերոն» (1350 - 1353, հրատարակվել է 1470 թ.) նովելների ժողովածուն է (թարգմանվել է հայերեն)։

Ջովաննի Բոկկաչոն մանկությունն ու հասուն տարիներն անցկացրել է Ֆլորենցիայում։ Իրավունք է ուսումնասիրել Նեապոլում։ Նրա աշխարհայացքի ձևավորման վրա մեծապես ազդել է նեապոլյան ազնվականական մշակույթը։

Լատիներեն գրել է գիտական աշխատություններ. մոտ 20 տարի աշխատել է «Աստվածների ծագումնաբանությունը» գրքի վրա։ Գրել է նաև «Նշանավոր կանանց մասին», «Նշանավոր մարդկանց դժբախտությունների մասին» գրքերը։

Բոկաչչոյի գրական ժառանգության մեջ ամենաարժեքավորը գեղարվեստական գործերն են։ Նա ստեղծագործական ուղին սկսել է ասպետական գրականությամբ, որը նրան հրապուրել էր ազնվական, անտիկ գրականության ու դիցաբանական թեմաներով և հումանիզմով։ Գրել է «Ֆիլոկոլո» (1336 թ., հրատարակվել է 1472 թ-ին), «Ամետո» (1341 թ., հրատարակվել է 1478 թ-ին) վեպերը և «Ֆիլոստրատո» (1338 թ., հրատարակվել է 1498 թ-ին), «Թեզեիդա» (1339 թ., հրատարակվել է 1475 թ-ին), «Սիրային տեսիլք» (1342 թ., հրատարակվել է 1521 թ-ին) պոեմները, որտեղ միջնադարյան քրիստոնեական դիցաբանությունը փոխարինված է դասական հնադարի նյութով, կրոնամիստիկական մտածողությունը՝ ռեալիստական պատկերներով։ Մարդասիրական գաղափարներն առավել ցայտուն արտահայտվել են նրա «Ֆյամետա» (1343 թ., հրատարակվել է 1472 թ-ին) վիպակում, «Ֆիեզոլայի հավերժահարսները» (1345 թ., հրատարակվել է 1477 թ-ին) պոեմում, որտեղ Բոկաչչոն գովերգել է երկրային սերը, քննադատել միջնադարյան ճգնակեցական բարոյականությունը, դասային անհավասարությունը։

Նա գրել է նաև պատմաբանասիրական աշխատություններ («Դանտե Ալիգիերիի կյանքը», մոտ 1360 թ., հրատարակվել է 1477 թ-ին), կարդացել հրապարակային դասախոսություններ։


Նույն հեղինակի հրատարակություններ

Դեկամերոն

  / 0
Բաժին: Գրականություն
Դիտումներ: 1222
Սկզբնաղբյուրը` www.grapaharan.org կայքէջ

Լուրեր

f t g m

Կայքի հարգելի ընթերցող.

Խնդրում ենք մեդիագրադարանից բեռնած ֆայլերը այլ ցանցեր տեղափոխելուց անպայման նշել աղբյուրը՝ հղելով կայքի կոնկրետ հասցեին:

Շնորհակալություն

Մեր տվյալները

«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊՈԱԿ
ՀԱՍՑԵ` ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԵՒԱՆ, ՀԱՐԱՎԱՐԵՒՄՏՅԱՆ ԶԱՆԳՎԱԾ, ՐԱՖՖՈՒ 57ՏԵՍՆԵԼ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ)
ՀԵՌ` +374 (10) 74 72 46 ԲՋՋ՝ +374 (91) 43 10 99
ԷԼ. ՓՈՍՏ` [email protected]

"Տիգրան Հայրապետյան" Մեդիագրադարան

Ղեկավար՝ Լուսինե Ալեքսանյան

ՀԵՌ՝

Էլ․ Փոստ [email protected]

Քարտեզ