Copyright 2017 - Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Պարույր Սևակ

Պարույր Սևակ

Պարույր Սևակը (Պարույր Ռաֆայելի Ղազարյան) հայ ականավոր բանաստեղծ, մշակութային գործիչ, գրականագետ, թարգմանիչ է: Ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին Արարատի շրջանի Չանախչի (ներկայիս Զանգակատուն, Արարատի մարզ) գյուղում։ Պարույրն իր ծնողների երկրորդ զավակն էր, սակայն առաջնեկը փոքր տարիքում մահանում է, որի հետևանքով նա դառնում է ընտանիքի միակ երեխան։ Առաջին ստեղծագործությունը գրել է տասնմեկ տարեկանում։
1940 թվականին Սևակը ընդունվում է է Երևանի Պետական Համալսարանի Բանասիրական ֆակուլտետի հայերենի բաժնը։ 
1955 թվականին ավարտում է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտը, որտեղ դասախոսում է չորս։ 1970-ին Պարույրը ստանում է «բանասիրական գիտությունների դոկտոր» գիտական կոչումը։ 1963-ից մինչև 1971 թթ. աշխատում է որպես ավագ գիտաշխատող Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, 1966-ից հանդիսանում է Հայաստանի Գրողների Միության վարչության քարտուղարը։
Սևակի բանաստեղծությունները տպագրվել են 1942 թ.-ից։ Հայտնի ստեղծագործություններից են «Անլռելի զանգակատուն», «Անհաշտ մտերմություն», «Ուշացած իմ սեր», «Նահանջ երգով», «Երգ երգոց»  պոեմները, «Սիրո ճանապարհը», «Անմահները հրամայում են», «Նորից քեզ հետ» բանաստեղծությունների ժողովածուները, «Մարդը ափի մեջ» ժողովածուն, «Եղիցի լույս» բանաստեղծությունների և պոեմների ժողովածուն:
Սևակի գրական ժառանգության մի մասն են նրա գրականագիտական–բանասիրական և գրաքննադատական հետազոտություններն ու հոդվածները Գրիգոր Նարեկացու,Մեսրոպ Մաշտոցի, Կոմիտասի, Նահապետ Քուչակի, Պետրոս Դուրյանի, Հովհաննես Թումանյանի, Եղիշե Չարենցի, ժամանակակից բանաստեղծների, հայոց պատմության և լեզվաոճական ալևայլ խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև «Սայաթ-Նովա» մենագրությունը: Բանաստեղծի գրական ժառանգության մեջ զգալի տեղ է գրավում թարգմանական աշխատանքը։ Թարգմանել է 
Սևակը մահացել է 1971 թվականի հունիսի 17-ին ավտովթարից։ Թաղված է հայրենի տան բակում՝Զանգակատուն գյուղում։


Նույն հեղինակի հրատարակություններ

Երկեր, հատոր 1

Երկեր երեք հատորով

  / 0
Տարեթիվ: 1982
Կատեգորիա: Գրականություն
Դիտումներ: 15
Սկզբնաղբյուրը` ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ին

Երկեր, հատոր 2

Երկեր երեք հատորով

  / 0
Տարեթիվ: 1983
Կատեգորիա: Գրականություն
Դիտումներ: 14
Սկզբնաղբյուրը` ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ին

Երկեր, հատոր 3

Հրապարակախոսություն, քննադատություն

  / 0
Տարեթիվ: 1983
Կատեգորիա: Գրականություն
Դիտումներ: 16
Սկզբնաղբյուրը` ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ին

Երկերի ժողովածու, հատոր 3

  / 0
Տարեթիվ: 1973
Կատեգորիա: Գրականություն
Դիտումներ: 16
Սկզբնաղբյուրը` ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ին

Երկերի ժողովածու, հատոր 5

 5 / 1
Կատեգորիա: Գրականություն
Դիտումներ: 30

Ամառային ճամբար

f t g m

Կայքի հարգելի ընթերցող.

Խնդրում ենք մեդիագրադարանից բեռնած ֆայլերը այլ ցանցեր տեղափոխելուց անպայման նշել աղբյուրը՝ հղելով կայքի կոնկրետ հասցեին:

Շնորհակալություն

Մեր տվյալները

«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊՈԱԿ
ՀԱՍՑԵ` ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԵՒԱՆ, ՀԱՐԱՎԱՐԵՒՄՏՅԱՆ ԶԱՆԳՎԱԾ, ՐԱՖՖՈՒ 57ՏԵՍՆԵԼ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ)
ՀԵՌ` +374 (10) 74 72 46 ԲՋՋ՝ +374 (91) 43 10 99
ԷԼ. ՓՈՍՏ` INFO@MSKH.AM

"Տիգրան Հայրապետյան" Մեդիագրադարան

Ղեկավար՝ Լուսինե Ալեքսանյան

ՀԵՌ՝

Էլ․ Փոստ l.aleqsanyan@mskh.am

Քարտեզ