Copyright 2024 - Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Պատահական ընտրված գիրք

Բաբելոնի գետերի հովտում

Բաբելոնի գետերի հովտում

by Սթեֆան Վինսենթ Բենեթ

«Բաբելոնի գետերի հովտում» ամերիկացի ֆանտաստ գրող, պոետ Սթեֆան Վինսենթ Բենեթի ապոկալիպտիկ պատմվածքն է, որը նկարագրում է ապագայում արդյունաբերական քաղաքակրթության տապալմանը հաջորդած ժամանակաշրջանը։  Սկզբնաղբյուրը՝ Գրքասեր կայքէջ

Category: Գրականություն


Վերջին ավելացված գիրքը

Մարդիկ, որ ոգեշնչում են մեզ

Մարդիկ, որ ոգեշնչում են մեզ

by Նունե Այդինյան

«Մարդիկ, որ ոգեշնչում են մեզ»  նախագիծը ներկայացնում է 8 հարցազրույց սեբաստացի  համայնքի՝ իրենց բնագավառում վստահություն վայելող և հաջողությունների հասած  ներկայացուցիչների հետ, որ համավարակի, պատերազմի պարտությունից հետո  հուսալքության պայմաններում մոտիվացնում և ոգեշնչում են մեզ: Հարցազրույցները վերցվել  են կրթահամալիրի սովորողներ Արամ Պետրոսյանից, որ զբաղվում է լսողական խնդիրներ  ունեցող մարդկանց կյանքի բարելավմամբ, Իլոնա Սահակյանից, որ իրականացնում է  կրթական հեղափոխություն և խաղաղության դեսպան է, Տիգրան Սերոբյանից, որ  ծրագրավորող է և մտածում է առաջընթացի մասին, կրթահամալիրի հիմնադիր  Աշոտ Բլեյանից, որ կերտել է «Նոր Ուղի» քաղաքացիական նախաձեռնությունը,  շրջանավարտներ Էրիկ Սահակյանից, որ անցել է պատերազմի բովով, Լուսինե Մլքե-Գալստյանից, որ ստեղծել է «Տիեզերք»  ֆոլք-բենդը և ձգտում է ազնիվ լինել,  դասավանդողներ Իրինա Ապոյանից, որ մարդկանց սրտերի տիրակալն է,  Վիգեն Ավետիսից, որ մտածում էր ոչնչացումից փրկել Շուշիի մշակութային ժառանգությունը: Մինչ փաթեթով հրապարակելը տեղի ունեցան փոփոխություններ յուրաքանչյուրի կյանքում,  ինչը նշանակում է, որ մեզ ոգեշնչող առաջին ութնյակը աշխատասեր և արժանի մարդկանց  համախումբ է: Տիար Բյեյանը ձեռնամուխ եղավ Գագարին նախագծի իրականացմանը, Արամ Պետրոսյանն ընդունվեց Դիլիջանի միջազգային դպրոց, Տիգրան Սերոբյանն ընդունվեց  Երևանի պետական համալսարան, Էրիկ Սահակյանը՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանի բիզնես բաժին և Չինաստանի Դալյանի լեզվաբանական համալսարան, «Տիեզերք» բենդը նոր համերգների մասնակցեց, Իրինա Ապոյանը որակավորման դասընթացների մասնակցեց և  ստացավ վկայական:

Category: Գրքեր


Ամենադիտված գիրքը

Մայրենի 3

Մայրենի 3

by Սարգսյան Վ., Թորոսյան Կ., Խաչատրյան Հ., Ջիլավյան Ե.

Category: Դասագիրք


Բաժին: Գրականություն
Էջեր: 197
Լեզու: Հայերեն
PDF: Տիրակալը
Նոթ: Քաղաքական տրակտատ

Դիտումներ: 1310

 5 / 1
ՎատԼավագույն 

Հավելյալ

Գրեց՝ Լուսինե Ալեքսանյան

«Տիրակալը» (իտալ.՝ Il Principe, նաև հաճախակի հանդիպվում է բնօրինակին մոտ, բայց իմաստով ոչ այդքան ճշգրիտ «Իշխանը» տարբերակը), ֆլորենցիացի փիլիսոփա և պետական գործիչ Նիկոլո Մաքիավելիի քաղաքական տրակտատը, որի մեջ նա նկարագրում է իշխանության բռնազավթման մեդոթաբանությունը, կառավարման մեթոդները և իդեալական տիրակալին բնորոշ հմտությունները։ Ի սկզբանե գիրքը կրում էր «Իշխանությունների մասին» (իտալ.՝ De Principatibus) անվանումը։

Տրակտատը գրվել է մոտ 1513 թ., սակայն հրապարակվել է միայն 1532-ին, Մաքիավելիի մահվանից հինգ տարի անց։ Գիրքը իր ժամանակների պետության և նրա կառավարման մասին գիտելիքների համակարգման հիմնարար աշխատանք էր։ Աշխատության նյութերը չեն հնացել նույնիսկ մեր օրերին. գրքում նկարագրված սկզբունքները արդիական են նաև ժամանակակից քաղաքականության մեջ։ Առաջին հերթին գիրքը բովանդակում է իշխանության գլուխը անցնելու և միապետության ու հանրապետության պահպանման սկզբունքների նկարագրությունը։ Նիկոլո Մաքիավելին նկարագրում է իշխանության գլուխը անցնելու այնպիսի մեթոդներ, ինչպիսիք են հաջողությունը (հանգամանքների զուգադիպության հմուտ օգտագործումը), արիությունը, ստրությունը և հանցագործությունը։

Գիրքը թարգմանվել է բազմաթիվ լեզուների, այդ թվում նաև հայերեն:

Ավելացման ամսաթիվ:

Լուրեր

f t g m

Կայքի հարգելի ընթերցող.

Խնդրում ենք մեդիագրադարանից բեռնած ֆայլերը այլ ցանցեր տեղափոխելուց անպայման նշել աղբյուրը՝ հղելով կայքի կոնկրետ հասցեին:

Շնորհակալություն

Մեր տվյալները

«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊՈԱԿ
ՀԱՍՑԵ` ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԵՒԱՆ, ՀԱՐԱՎԱՐԵՒՄՏՅԱՆ ԶԱՆԳՎԱԾ, ՐԱՖՖՈՒ 57ՏԵՍՆԵԼ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ)
ՀԵՌ` +374 (10) 74 72 46 ԲՋՋ՝ +374 (91) 43 10 99
ԷԼ. ՓՈՍՏ` [email protected]

"Տիգրան Հայրապետյան" Մեդիագրադարան

Ղեկավար՝ Լուսինե Ալեքսանյան

ՀԵՌ՝

Էլ․ Փոստ [email protected]

Քարտեզ