Ժողովրդական երգերի ժողովածու
Դիտումներ: 1750
Վերակազմեց՝ Արթուր Շահնազարյանը
Հայ ժողովրդական երգերի այս ժողովածուն կազմել է Կոմիտասը: Իր գրառած մի քանի հազար երգերից Կոմիտասն ընտրել էր 100 բացառիկ նմուշներ` հայությանը և աշխարհին ներկայացնելու համար: Երգարանը անվանել է «Հազար ու մի խաղ»: Միջոցների բացակայության պատճառով Կոմիտասին հաջողվեց հրատարակել միայն երգերի տեքստերը: Եվ ահա 100 տարի անց առաջին անգամ հրատարակվում է «Հազար ու մի խաղ» ժողովածուն նոտագրված մեղեդիներով հանդերձ: