Հատված
Դիտումներ: 1891
Սկզբնաղբյուրը ` Էդիթ Պրինտ կայքէջ
«Ո՞ւր է իմ պանիրը» գիրքը պատմություն է փոփոխության մասին, որի գործողությունները ծավալվում են լաբիրինթոսի մեջ, որտեղ չորս հերոսներ առերեսվում են փոփոխության հետ, յուրաքանչյուրը ցուցաբերում է յուրօրինակ վարքագիծ. դրանով հեղինակը ներկայացնում է մեր իսկ վարքագիծը:
Գրքի հեղինակը՝ դոկտոր Սպենսեր Ջոնսոնը գրել է առաջին հայացքից պարզ մի պատմություն, որը սակայն ունի շատ կարևոր պատգամ և կարող է արմատապես փոխել մեր մոտեցումը փոփոխության նկատմամբ:
Մարդկանց մեծամասնությունը վախենում է փոփոխությունից, քանի որ կարծում է, որ չի կարող վերահսկել, թե ինչպես և երբ այն կարող է տեղի ունենալ: Հեղինակը ցույց է տալիս, որ կարևորը մեր վերաբերմունքն է փոփոխության նկատմամբ:
Բոլորը գիտեն, որ ամեն փոփոխություն չէ, որ լավ է կամ անգամ անհրաժեշտ: Սակայն, ապրելով մի աշխարհում, որն անընդհատ փոփոխվում է, օգտակար է ձեռք բերել անհրաժեշտ միջոցներն ու գործիքները, որոնք կօգնեն պատրաստ լինելու փոփոխություններին կյանքի ցանկացած պարագայում և չվախենալ դրանցից: