Տիրակալը
- Բաժին: Գրականություն
- Հեղինակ: Նիկոլո Մաքիավելի
- Էջեր: 197
- Լեզու: Հայերեն
- PDF: Տիրակալը
- Նոթ: Քաղաքական տրակտատ
Դիտումներ: 1566
Հավելյալ
«Տիրակալը» (իտալ.՝ Il Principe, նաև հաճախակի հանդիպվում է բնօրինակին մոտ, բայց իմաստով ոչ այդքան ճշգրիտ «Իշխանը» տարբերակը), ֆլորենցիացի փիլիսոփա և պետական գործիչ Նիկոլո Մաքիավելիի քաղաքական տրակտատը, որի մեջ նա նկարագրում է իշխանության բռնազավթման մեդոթաբանությունը, կառավարման մեթոդները և իդեալական տիրակալին բնորոշ հմտությունները։ Ի սկզբանե գիրքը կրում էր «Իշխանությունների մասին» (իտալ.՝ De Principatibus) անվանումը։
Տրակտատը գրվել է մոտ 1513 թ., սակայն հրապարակվել է միայն 1532-ին, Մաքիավելիի մահվանից հինգ տարի անց։ Գիրքը իր ժամանակների պետության և նրա կառավարման մասին գիտելիքների համակարգման հիմնարար աշխատանք էր։ Աշխատության նյութերը չեն հնացել նույնիսկ մեր օրերին. գրքում նկարագրված սկզբունքները արդիական են նաև ժամանակակից քաղաքականության մեջ։ Առաջին հերթին գիրքը բովանդակում է իշխանության գլուխը անցնելու և միապետության ու հանրապետության պահպանման սկզբունքների նկարագրությունը։ Նիկոլո Մաքիավելին նկարագրում է իշխանության գլուխը անցնելու այնպիսի մեթոդներ, ինչպիսիք են հաջողությունը (հանգամանքների զուգադիպության հմուտ օգտագործումը), արիությունը, ստրությունը և հանցագործությունը։
Գիրքը թարգմանվել է բազմաթիվ լեզուների, այդ թվում նաև հայերեն: