Զգայապատրանք
Գիրք 2
- Բաժին: Գրքեր
- Հեղինակ: Ժաննա Շահինյան
- Հրատարակիչ: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
- Էջեր: 35
- Լեզու: Հայերեն
- Տարեթիվ: 2022
- Աղբյուրը: Տե‘ս այստեղ
- Նոթ: Ստեղծագործ պատանի, Բանստեղծությունների ժողովածու
Դիտումներ: 838
Հավելյալ
Աշխատանքը իրականացվել է «Ստեղծագործ պատանի» նախագծի շրջանակներում: Նախագծի համակարգումը՝ մայրենիի դասավանդող՝ Սոֆյա Այվազյանի:
Ժողովածուի սրբագրիչ, խմբագիր՝ Սոֆյա Այվազյան
Հեղինակից
Ասում եմ՝ Ցտեսություն․․․․․․
Ողջույն, ես Ժաննա Շահինյանն եմ։ Արդեն երկու տարի է, ինչ ուսանում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում և արդեն շրջանավարտ եմ։ Այստեղ սովորելու ընթացքում ես, կարելի է ասել, «ծաղկեցի»՝ խորանալով արվեստի, գրականության, նկարչության, պոեզիայի և բազմաթիվ այլ ոլորտների մեջ։ Մոտիվացված ու ոգեշնչված նախագծային աշխատանքներից և հանդիպումներից՝ սկսեցի ստեղծագործել, և այդ օրվանից ի վեր պոեզիան միշտ ինձ հետ է։ Զգացմունքները թղթին փոխանցելը ինքնարտահայտման հիանալի միջոց է, դրա շնորհիվ նաև նկարում եմ։ Եվ ինչու ոչ, լուսանկարչական ապարատն էլ կարող է մեզ այդ հարցում օգնել, դրա համար հեռախոսիս պատկերասրահը լի է բազմաժանր լուսանկարներով։ Ու չմոռանամ նշել ամենակարևորը՝ երաժշտությունը։ Երաժշտություն լսելիս ես կարողանում եմ կտրվել աշխարհից ու մուտք գործել երևակայություն, որտեղ ամեն ինչ կախարդական է։ Թերևս այսքանը, մնացածի մասին կխոսենք հանդիպմանը։