Copyright 2024 - Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Գրիգոր Զոհրապ

Գրիգոր Զոհրապ

Գրիգոր Զոհրապը ծնվել է 1861 թվականի հունիսի 26-ին Կ. Պոլսի Պեշիկթաշ թաղամասում։ Հայ նշանավոր գրող, քաղաքագետ, փաստաբան և բարեգործ է։
Զոհրապը նախնական կրթությունը ստացել է Պեշիկթաշի Մաքրուհյան վարժարանում։ 1876 թվականին Զոհրապն ընդունվում է այդ ժամանակ Թուրքիայի միակ բարձրագույն հաստատությունը՝ Կալաթասարայի վարժարանը, և փայլուն ավարտում այն:1881 թվականին բացվում է «Հուգուգի» վարժարանը։ Մեկ տարի անց Զոհրապը տեղափոխվում է «Հուգուգ», որտեղ երկու տարի սովորելուց հետո հեռանում է՝ վկայական չստանալով։ 1884 թվականին Էդիրնե քաղաքում քննություն է հանձնում և ստանում փաստաբան-իրավաբանի վկայական։
Զոհրապը գրական ասպարեզ է մտնում, երբ 1878 թվականին հանդիպում է Նիկողայոս Թյուլպենճյանին և դառնում նրա հրատարակած «Լրագիր» օրաթերթի աշխատակիցը։
Ստեղծագործել է  պատմվածքի, վիպակի և նովելի ժանրերում: Հեղինակել է նովելների երեք ժողովածուներ, «Անհետացած սերունդ մը», «Նարդիկ» վեպերը, բանաստեղծություններ և այլն։
Զոհրապը վաղ հասակից գրել է ոտանավորներ, որոնք մեծ արձագանք չեն գտել։ Դեռ պատանեկան տարիներին նա ստեղծագործում է արձակի ժանրում։ Զոհրապի ուժը արձակի փոքր ձևի մեջ էր։ Նրան կոչում են նորավեպի իշխան։ 1909 և 1911 թթ․ լույս է ընծայում տարբեր տարիների գրած նորավեպերի երեք ժողովածու՝ «Կյանքն ինչպես որ է», «Լուռ ցավեր», «Խղճմտանքի ձայներ» խորագրերով։
Զոհրապը հարգված և երևելի անձնավորություն էր երկրի թե՛ ազգային, թե՛ համընդհանուր հասարակական-քաղաքական, մշակութային կյանքում։ Կոստանդնուպոլսում Զոհրապը որպես իրավաբան-փաստաբան հայտնի էր հատկապես օտարահպատակներին, քանի որ տիրապետելով ֆրանսերենին՝ շատ հաճախ պաշտպանում էր նրանց գործերը Թուրքիայի առևտրական առաջին դատարանում։ Զոհրապը Պոլսի ռուսական դեսպանատան թարգմանիչն էր ու իրավագետ-խորհրդականը։ 
Դաժանորեն սպանվել է 1915 թվականի հուլիսին` Եդեսիայում աքսորի ճանապարհին։


Նույն հեղինակի հրատարակություններ

Բանաստեղծություններ

  / 0
Բաժին: Գրականություն
Դիտումներ: 1581
  Սրբագրումը` «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դ

Գրիգոր Զոհրապ

Մեդիափաթեթ

  / 0
Տարեթիվ: 2017
Բաժին: Մեդիափաթեթ
Դիտումներ: 1367
Գրիգոր Զոհրապի ստեղծագործությունները Խղճմտանքի ձայ�

Զաբուղոն

Նովել

 5 / 1
Բաժին: Գրականություն
Դիտումներ: 11112

Լուռ ցավեր

Նովելների ժողովածու

 5 / 1
Բաժին: Գրականություն
Դիտումներ: 2574
  Սրբագրումը` «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դ

Խղճմտանքի ձայներ

Նովելների ժողովածու

  / 0
Բաժին: Գրականություն
Դիտումներ: 2016
Սրբագրումը` «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դասավա

Լուրեր

f t g m

Կայքի հարգելի ընթերցող.

Խնդրում ենք մեդիագրադարանից բեռնած ֆայլերը այլ ցանցեր տեղափոխելուց անպայման նշել աղբյուրը՝ հղելով կայքի կոնկրետ հասցեին:

Շնորհակալություն

Մեր տվյալները

«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊՈԱԿ
ՀԱՍՑԵ` ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԵՒԱՆ, ՀԱՐԱՎԱՐԵՒՄՏՅԱՆ ԶԱՆԳՎԱԾ, ՐԱՖՖՈՒ 57ՏԵՍՆԵԼ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ)
ՀԵՌ` +374 (10) 74 72 46 ԲՋՋ՝ +374 (91) 43 10 99
ԷԼ. ՓՈՍՏ` [email protected]

"Տիգրան Հայրապետյան" Մեդիագրադարան

Ղեկավար՝ Լուսինե Ալեքսանյան

ՀԵՌ՝

Էլ․ Փոստ [email protected]

Քարտեզ