Լուիս Քերոլ
Ծնվել է 1832 թվականի հունվարի 27-ին Անգլիայի Չեշիր կոմսության Դարսբերի գյուղում, հոգևորականի ընտանիքում։ Ունեցել է 7 քույր և 3 եղբայր։ Ուսման մեջ առաջին քայլերը արել է դեռ տանը, դրսևորելով իր խելացիությունն ու հմտությունը։ Նա ձախլիկ էր։ Չհաստատված փաստեր կան, ըստ որոնց՝ նրան արգելում էին գրել ձախ ձեռքով, ինչ արդյունքում նրա հոգեբանությունը խախտվել է ու նրա մոտ սկսվել է նկատվել կակազություն։
1851 թվականի տեղափոխվում է Օքսֆորդ և ընդունվում է այնտեղի ամենաարիստոկրատ համալսարաններից մեկը։ Չնայած նրան, որ ընդհանուր առմամբ լավ չէր սովորում, բայց մաթեմատիկական բարձր ունակությունների շնորհիվ ի վերւ աստանում է բակալավրի կոչում և նույնիսկ հաղթում համալսարանում կազմակերպված մաթեմատիկայի թելադրության (լեկցիա) մրցույթին։ Իր կյանքի հետագա 26 տարիներին նա մաթեմատիկա էր դասավանդում, ու չնայած իր ստացած աշխատավարձին, այնուամենայնիվ նա համարում էր դա տխուր զբաղմունք։
Մահացել է 1898 թվականի հունվարի 14-ին Սուրեյ կոմսության Գիլֆորդ քաղաքում։
Գրել սկսել է քոլեջում սովորելու տարիներին։ Քերոլի վիպակ-հեքիաթները աչքի են ընկնում դրվագների պատկերավորությամբ, արտառոց տրամաբանական-լեզվաբանական բառախաղով, ուսումնասիրողները գտնում են դրանց մեջ բազմաթիվ բնագիտական ու տրամաբանական հայտնագործությունների կանխագուշակումներ։ Դրանք թարգմանված են աշխարհի բազմաթիվ լեզուներով և անգլախոս երկրներում ամենից շատ մեջբերվող գրքերն են Աստվածաշնչից և Շեքսպիրից հետո։