Արթուր Կոնան Դոյլ
Արթուր Կոնան Դոյլը ծնվել է իռլանդացի կաթոլիկների ընտանիքում, որը հայտնի էր արվեստի ու գրականության մեջ իր նվաճումներով։ Կոնան անունն իրեն տրվել է հոր հորեղբոր՝ գեղանկարիչ ու գրականագետ, Մայքլ Կոնանի (անգլ.՝ Michael Conan) պատվին։ «Դեպի գրականությունը իսկական սերը, հակումը դեպի ստեղծագործումը ինձ մոտ, ես համարում եմ, մորից է գալիս»- գրում է Կոնան Դոյլը իր ինքնակենսագրության մեջ, - «Մանկությանս տարիներին մորս պատմած պատմությունների վառ կերպարները հիշողությանս մեջ լիովին փոխարինեցին այն տարիների կյանքիս կոնկրետ իրադարձությունները»:
Կոնան Դոյլի առաջին պատմական լուրջ ստեղծագործությունը համարվում է «Սպիտակ ջոկատը»: Դրանում հեղինակը դիմում է դեպի ֆեոդալական Անգլիայի կրիտիկական ժամանակաշրջանը՝ որպես հիմք ընդունելով 1366 թվականի իրական պատմական դրվագը, երբ Հարյուրամյա պատերազմում վրա հասավ խաղաղությունը և սկսեցին հայտնվել կամավորական և վարձու «սպիտակ ջոկատները»:«Սպիտակ ջոկատներ»-ը տպագրվում է Cornhill ամսագրում (որի հրատարակիչ Ջեյմս Փեննը հռչակեց այն, որպես «Այվենհո»-ից հետո ամենալավ պատմավեպը), իսկ որպես առանձին գիրք լույս տեսավ 1891 թվականին։ Կոնան Դոյլը միշտ ասում էր, որ համարում է այն իր ամենալավ ստեղծագործություններից մեկը։