Ջեկ Լոնդոն
Ջոն Գրիֆֆիտ «Ջեկ» Լոնդոն (իրական անունը՝ Ջոն Գրիֆֆիտ Չեյնի, հունվարի 12, 1876, Սան Ֆրանցիսկո - նոյեմբերի 22, 1916, Գլեն Էլլեն) ամերիկացի հեղինակ, լրագրող և հասարակական գործիչ։
Ջեկ Լոնդոնը ծանր մանկություն է ունեցել. ստիպված թողել է ուսումը և աշխատել լրագրավաճառ, գործարանի բանվոր, նավաստի, լվացքատան արդուկող, հնոցապան։ Ապագա գրողը կրթվել է կյանքի համալսարանում, որն էլ հետագայում նրան օգնել է ներկայացնելու իրականության տարբեր բնագավառներ, կերտելու տարբեր խավերի մարդկանց համոզիչ կերպարներ։ 1897 թ-ին, երբ Ալյասկայում ոսկի է հայտնաբերվել, շատերի նման, «ոս » բռնված, հյուսիս է մեկնել նաև սկսնակ գրող Ջեկ Լոնդոնը։ Նրան այնտեղ հարստանալ չի հաջողվել, բայց փոխարենը ստեղծագործելու համար հարուստ նյութ է կուտակել։ 1899 թ-ից հրատարակել է պատմվածքներ, որոնք այնուհետև զետեղվել են «Գայլի որդին» (1900 թ.), «Նրա նախնիների աստվածը» (1901 թ.), Սառնամանիքի զավակները (1902 թ.) և այլ ժողովածուներում։ Հյուսիսի թեմայով են ստեղծվել նաև «Ձյուների դուստրը» (1902 թ.) վեպը, «Նախնիների կանչը» (1903 թ.) և «Սպիտակ ժանիք» (1906 թ.) վիպակները։