Էռնեստ Հեմինգուեյ
Էռնեստ Միլլեր Հեմինգուեյ (անգլ.՝ Ernest Miller Hemingway, հուլիսի 21, 1899, Օուկ պարկ - հուլիսի 2, 1961, Կետչում), ամերիկացի գրող և լրագրող, Նոբելյան մրցանակակիր գրականության ասպարեզում (1954)։
Նրա զուսպ և թերագնահատված գրական ոճը մեծ ազդեցություն է ունեցել 20–րդ դարի արձակի վրա, իսկ արկածներով լի անձնական կյանքը և հասարակական կերպարն ազդել է եկող սերունդների վրա։ Հեմինգուեյն իր աշխատանքների մեծ մասը գրել է 1920-1950 թվականների ընթացքում. 1954 թվականին ստացել է Նոբելյան մրցանակ գրականության ասպարեզում։ Հրատարակել է յոթ նովել, վեց կարճ պատմվածքների ժողովածու և երկու ոչ գեղարվեստական աշխատություն։ Նրա երեք նովելները, կարճ պատմվածքների չորս ժողովածուները և երեք ոչ արկածային աշխատությունները հրատարակվել են հետմահու։ Հեմինգուեյի աշխատությունների մեծ մասը համարվում են ամերիկյան դասական գրականության նմուշներ։