Ուիլյամ Ֆոլքներ
Ուիլյամ Քաթբերթ Ֆոլքներ (սեպտեմբերի 25, 1897, Նյու Ալբանի - հուլիսի 6, 1962, Բիհալիա), ամերիկացի գրող, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1949)։ Հռչակ է ձեռք բերել իր վեպերի և կարճ պատվածքների շնորհիվ։ Երբեմն գրում էր սցենարներ, տպագրվել են իր բանաստեղծությունները։
Չնահած այն բանին, որ Ֆոլքների աշխատանքները տպագրվում էին 1920-ականներից, գրողը համեմատաբար անհայտ էր, մինչև 1949 գրականության Նոբելյան մրցանակ ստանալը։ Դրանից հետո, նրան հաճախ էին հիշատակում, որպես Ամերիկյան գրականության ամենակարևոր անձերից մեկին։
«Շառաչ և ցասում»-ը Ֆոլքների վեպն է, լույս է տեսել 1929-ին։ Վեպի անվանումը վերցված էր շեքսպիրյան «Մակբեթից»։ Այն Ֆոլքների չորրորդ վեպն է, երկար ժամանակ կոմերցիոն հաջողություն չէր ունենում, հայտնի է դարձել միայն լույս տեսնելուց երկու տարի անց՝ Ֆոլքների մյուս վեպի տպագրումից հետո, բայց առաջին 16 տարիների ընթացքում տպագրվեց միայն 3000 տպաքանակով։ Այն ժամանակ, երբ Ֆոլքներն արժանացավ Նոբելյան մրցանակի, վեպն արդեն ստացել էր ժամանակակից գրականության դասականի վարկանիշ։