Էմիլի Բրոնտե
Էմիլի Բրոնտե (անգլ.՝ Emily Jane Brontë, հուլիսի 30, 1818, Տորնտոն - դեկտեմբերի 19, 1848, Հաուրթ), անգլիացի բանաստեղծուհի և վիպասան, առավելապես հայտնի է «Մոլեգին հողմերի դարավանդ» (1847, Wuthering Heights, թարգմանվել է հայերեն[5]) վեպով։
Քույրերը՝ Շառլոթ և Էնն Բրոնտե։ Որոշ ժամանակ (1824—1825) Շառլոթի հետ սովորել է բարեգործական Cowan Bridge-ի դպրոցում։ Հատկապես սերտ ընտանեկան և ստեղծագործական հարաբերությունները կապում էր փոքր քրոջ՝ Էննի հետ։ Մի քանի ամիս 1835 թ. Էմիլին ուսանում է Ռոուխեդյան դպրոցում, բայց շուտով վերադառնում է Հավորթ ընտանիքի կարոտից։ 1837 թ. նա ծառայում է որպես դաստիարակչուհի Հալիֆաքսի Լոու- Հիլլ արվարձանում, իսկ 1842 թ. Շառլոթի հետ մեկնում է Բրյուսել ուսումը շարունակելու համար։ Բրյուսելից վերադառնալուց հետո մինչև կյանքի վերջը չի լքում Հավորթը։ 1847 թ. հրատարակվում է իր վեպը «Մոլեգին հողմերի դարավանդ», որը հետագայում բերեց նրան փառք։ Երբ Էմիլին ողջ էր այս վեպը գրեթե աննկատ էր և միայն նրա մահից հետո, երբ Շառլոթը հրատարակեց երկրորդ խմբագրությունը «Մոլեգին հողմերի դարավանդ» դիմավորվեց ինչպես իսկական գլուխգործոց, բայց որոշ վերապահումներով։ 1848 թ. սեպտեմբերին Էմիլին հիվանդացել է եղբոր հուղարկավորության ժամանակ և երկու ամիս անց մահացել թոքախտից։ Ներկայումս, մասնավորապես, բարձր է գնահատվում նրա պոեզիան։ Ի պատիվ երեք Բրոնտե քույրերի և նրանց եղբոր՝ Բրենուելլի, նրանց անունով է Մերկուրիի մի խառնարան։