Միխայիլ Բուլգակով
Միխայիլ Բուլգակովը ծնվել է 1891 թվականի մայիսի 3 (15)-ին Կիևում:
1901 թվականին նա ընդունվել է Կիևյան առաջին գիմնազիա։ 1909 թվականին ավարտում է գիմնազիան և ընդունվում Կիևի համալսարանի բժշկական ֆակուլտետ, որտեղ սովորում է յոթ տարի։
Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո Միխայիլն մի քանի ամիս աշխատում է ռազմական հիվանդանոցում որպես բժիշկ։ Բայց ռազմաճակատում նա վիրավորվում է և խրոնիկական ցավը մեղմելու համար սկսում է մորֆի օգտագործել։ Նրա մոտ կախվածություն է առաջանում մորֆից, ինչից նա կարողանում է ազատվել միայն 1918 թվականին, երբ վերադառնում է Կիև։ 1919 թվականին քաղաքացիական պատերազմի տարիներին, նույնպես աշխատում է որպես ռազմական բժիշկ։ Այդ տարի որպես բժիշկ աշխատում է նաև Կարմիր խաչում։
1920 թվականին նա հիվանդանում է տիֆով և մնում է Վլադիկավկազում։ 1921 թվականին Բուլգակովը տեղափոխվում է Մոսկվա։ Նա թողնում է բժշկի աշխատանքը և սկսում է ստեղծագործել։ 1923 թվականի Բուլգակովը դառնում է համառուսական Գրողների միության անդամ։ 1926 թվականին Մոսկվայի գեղարվեստի թատրոնում ներկայացվում է Միխայիլ Բուլգակովի «Օրեր տուրբիններից» ներկայացումը, որը Ստալինը հավանում է, և բավականին երկար ժամանակ այն ներկայացվում է թատրոնում։
1939 թվականին Բուլգակովի առողջությունը սկսում է վատանալ, և բժիշկների նշանակմամբ նա նորից սկսում է մորֆի օգտագործել։ Այդ ընթացքում նա սկսում է կնոջը թելադրել «Վարպետը և Մարգարիտան» վեպի վերջնական տարբերակը։
1940 թվականի մարտի 10-ին Միխայիլ Բուլգակովը մահանում է։ Նա թաղված է Մոսկվայի Նովոդեվիչ գերեզմանոցում։
Բուլգակովին համաշխարհային ճանաչում է բերել «Վարպետը և Մարգարիտան» վեպը, որը առաջին անգամ լույս է տեսել 1966 թվականին՝ իր մահից քսանվեց տարի անց։