Խորխե Լուիս Բորխես
Խորխե Լուիս Բորխեսը ծնվել է 1899 թվականի օգոստոսի 24-ին։ Գրողը հոր կողմից ժառանգել է իսպանական և իռլանդական արմատներ։ Վաղ հասակից Խորխե Լուիսը հետաքրքրված էր պոեզիայի ժանրով, քանի որ չորս տարեկան հասակում շատ վարժ գրել և կարդալ գիտեր։
Իր մուտքը գրական աշխարհ Խորխե Լուիս Բորխեսը այս կերպ է նկարագրել.
«Երբ հորս հարվածեց կուրությունը, ընտանիքում բոլորը հոգու խորքում համոզված էին, որ ես պետք է շարունակեմ նրա գրական ուղին։ Այն՝ ինչ հայրս չէր հասցրել իրականացնել կուրության պատճառով, վստահ էի, որ ես պետք է իրագործեմ հանուն նրա, հանուն այն մարդկանց, ովքեր հավատում էին, որ իմ մուտքը գրականություն լինելու է առաքելություն՝ հորս կիսատ թողած գործերը շարունակելու նպատակով։ Նման համոզմունքը, նմանատիպ վստահությունը չարդարացնել պարզապես չէի կարող։ Իսկ գրել սկսեցի վեց-յոթ տարեկան հասակում»:
1955 թ. Բորխեսը նշանակվել է Բուենոս Այրեսի Ազգային գրադարանի տնօրեն, ինչպես նաև սկսել է գրականության վերաբերյալ դասախոսություններ կարդալ Բուենոս Այրեսի համալսարանում։ 1971 թ. ստացել է Երուսաղեմի անվան մրցանակ։ Բորխեսի ստեղծագործությունները թարգմանվել և տպագրվել են ԱՄՆ-ի և Եվրոպայի մի շարք երկրներում։
1975 թվականից սկսած՝ արգենտինացի գրողը ճանապարհորդել է տարբեր երկրներով մեկ։ Ճանապարհորդության ողջ ընթացքում գրողին ուղեկցել է իր անձնական օգնական Մարիա Կոդաման, որի հետ էլ ամուսնացել է իր մահվանից մի քանի ամիս առաջ։
Բորխեսը մահացել է լյարդի քաղցկեղից 1986 թվականի հունիսի 14-ին Ժնևում և թաղված է Ժնևի Արքաների Գերեզմանոցում, Ժան Կելվինից ոչ հեռու։