Թոմաս Մայն Ռիդ
Թոմաս Մայն Ռիդ (անգլ.՝ Thomas Mayne Reid, ապրիլի 4, 1818թ. - հոկտեմբերի 22, 1883, Լոնդոն), անգլիացի գրող, արկածային գրքերի հեղինակ։ Սովորել է Բելֆաստի քոլեջում, որտեղ ստացել է բարձր գնահատականներ մաթեմատիկայից։ 1840 թ. նա մեկնում է Ամերիկա, փնտրելու արկածներ՝ ծանոթանում է այնտեղի հնդկացիների կյանքին, կատարում որսորդություններ։ Եվ այնտեղ իր ապրած արկածները օգնում են իրեն հետագայում ստեղծագործելու։
1846-1848 թթ. Մայն Ռիդը մասնակցությունն է ունեցել մեքսիկական պատերազմին։ Այս իրադարձությունը նա հրատարակել է իր առաջին վեպում։ Պատերազմում նա ստանում է ծանր հարված իր ոտքին, որն էլ անհանգստացնում է իրեն ողջ կյանքի ընթացքում և արդեն իր ծեր հասակում բերում է հաշմանդամության։ Նա նույնիսկ չէր կարող առանց ձեռնափայտի շարժվել։ 1848 թ. Նրա առաջին վեպը Ամերիկյան պարտիզաններն է, որը հրատարակվել է 1850 թ. և որը նկարագրում է այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել մեքսիակական պատերազմի ժամանակ։
33 տարեկան հասակում կապիտանը որոշում է ամուսնանալ։ Նրա կինն է դառնում 15 ամյա մի աղջնակ, անգլիական արիստոկրատ ընտանիքից։ Որից հետո նա ևս մեկ անգամ մեկնում է Ամերիկա և այստեղ էլ անց է կացնում իր երիտասարդությունը։ 1860-ական թթ. սկսվում է պատերազմ Հյուսիսային և Հարավային Ամերիկայի միջև։ Մայն Ռիդը անցնում է Հյուսիսային Ամերկայի կողմը։ Այսպիսով 3 տաի անց գրողը կնոջ հետ ընդմիշտ վերադառնում է Անգլիա։ Ձեռք բերելով հանրաճանաչություն, Մայն Ռիդը ստեղծագործում է գիտահանրական հանրաճանաչ գրքեր երիտասարդության համար։ Միևնույն ժամանակ նա տառապում էր ֆիզիկական և նյարդային խանգարումներով և 1883 թ. մահանում է։