Copyright 2024 - Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Յուրի Սահակյան

Յուրի Սահակյան

Յուրի Սահակյանը բանաստեղծ է և մանկագիր: Ծնվել է 1937 թվականին Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Չայլու գյուղում։ Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը։ 1966 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը:
1971-1973 թվականներին մասնակցել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտին կից գրականության բարձրագույն դասընթացներին։
Աշխատել է Երևանի հեռուստատեսության ստուդիայում, «Հայրենիքի Ձայն» շաբաթաթերթի խմբագրությունում, Հայաստանի գրքասերների ընկերությունում, «Սովետական Գրող» և Արևիկ հրատարակչություններում։
1999 թվականին «Այբբենարանի ուղեկից» մանկական բանաստեղծությունների ժողովածուի համար արժանացել է Հայաստանի Հանրապետության «Ոսկե Եղեգն» պետական գրական առաջին կարգի մրցանակի։
2012 թվականին Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ, ինչպես նաև բազմամյա վաստակի և ստեղծագործական նվաճումների համար շնորհվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի կոչումը։
Առաջին բանաստեղծությունը տպագրել է «Սովետական Ղարաբաղ» թերթում։ Առաջին գիրքը լույս է ընծայել 1966 թ. «Սովետական Գրող» հրատարակչությունում։
1968 թվականից Հայաստանի գրողների Միության անդամ է։
Նրա բանաստեղծությունների և բառերի հիման վրա գրվել են բազմաթիվ երգեր. «Արփա Սևան»՝ երաժշտություն՝ Էդգար Հովհաննիսյանի, «Այլ աչեր»՝ երաժշտություն՝ էդուարդ Թումանյանի, «Շարունակիր ժպտալ»՝ երաժշտություն՝ Ռոբերտ Ամիրխանյանի, «Ծաղրածուն և ծաղրածուն»՝ երաժշտություն՝  Ստեփան Բաբաթորոսյանի և այլն։
Նրա աշխատանքներից են. «Արևը քո դեմքին», 1966, «Հայաստան» հրատ., «Իմ մեղեդին», 1974, «Հայաստան», «Աճպարար կատուն», 1977, «Սովետական գրող», «Ճերմակ հեքիաթ», 1979, «Սովետական գրող», «Երբ դու լալիս ես», 1980, «Սովետական գրող», «Աքլորակռիվ», 1984, «Սովետական գրող», «Սարը սարին», 1986, «Սովետական գրող», «Ձկնորս արջն ու մկնորս կատուն», 1987, «Արևիկ», «Բարի թզուկն ու պարկապզուկը», 1990, «Արևիկ», «Արև արև արևիկ», 1992 «Հայատանի Բաց Համալսարան», «Արքա չէ, բայց թագավոր է», 1992 «Նարեկացի», «Ետը Անետ թե լիներ», 1993, «Արևիկ», «Չարն իրեն տեր չկարծի», 1993, «Նաիրի», «Շուտասելուկներ և բառախաղեր», 1995, «Լույս», «Այբբենարանի ուղեկից», 1998, «Զանգակ-97», «Հայկական ժողովրդական հեքիաթներ», 1998, «Զանգակ-97», «Բութ մատն ասաց», 1998, «Առերեսում», «Տուժած ճանճն ու բուժակ բուն», 2000, «Անահիտ», «Հեքիաթի կղզին», 2000, «Խոսք», «Հայկական ժողովրդական խաղիկներ, հանելուկներ, ասացվածքներ», 2001, «Ամարաս»:
Թարգմանել է «Պիեսներ տիկնիկային թատրոնների համար» գիրքը:

Ապրում և ստեղծագործում է Երևանում


Նույն հեղինակի հրատարակություններ

«Առեղծվածային հիպպոպոտամը» պիեսի հիման վրա

Ռադիոպիես

  / 0
Տարեթիվ: 2017
Բաժին: Տեսանյութ
Դիտումներ: 1257
Թարգմանությունը` Յուրի Սահակյանի «Առեղծվածային հիպպ

«Ծուղրուղուն» պիեսի հիման վրա

Ռադիոթատրոն

  / 0
Տարեթիվ: 2017
Բաժին: Տեսանյութ
Դիտումներ: 1276
Թարգմանությունը՝ Յուրի Սահակյանի: Ռադիոթատրոն «Ծու

«Ոսկե Աքլորիկը» պիեսի հիման վրա

Ռադիոթատրոն-գովազդ

  / 0
Տարեթիվ: 2017
Բաժին: Տեսանյութ
Դիտումներ: 1093
Թարգմանությունը` Յուրի Սահակյանի «Ոսկե աքլորիկը» պիե�

«Վերան և Անֆիսան» պիեսի հիման վրա

Տեսահոլովակ

  / 0
Տարեթիվ: 2017
Բաժին: Տեսանյութ
Դիտումներ: 1127
Թարգմանությունը` Յուրի Սահակյանի «Վերան և Անֆիսան» պի

Բանաստեղծություններ

  / 0
Բաժին: Գրականություն
Դիտումներ: 1198
Սկզբնաղբյուրը` ARMENIAN HOUSE.ORG կայքէջ:

Լուրեր

f t g m

Կայքի հարգելի ընթերցող.

Խնդրում ենք մեդիագրադարանից բեռնած ֆայլերը այլ ցանցեր տեղափոխելուց անպայման նշել աղբյուրը՝ հղելով կայքի կոնկրետ հասցեին:

Շնորհակալություն

Մեր տվյալները

«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊՈԱԿ
ՀԱՍՑԵ` ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԵՒԱՆ, ՀԱՐԱՎԱՐԵՒՄՏՅԱՆ ԶԱՆԳՎԱԾ, ՐԱՖՖՈՒ 57ՏԵՍՆԵԼ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ)
ՀԵՌ` +374 (10) 74 72 46 ԲՋՋ՝ +374 (91) 43 10 99
ԷԼ. ՓՈՍՏ` [email protected]

"Տիգրան Հայրապետյան" Մեդիագրադարան

Ղեկավար՝ Լուսինե Ալեքսանյան

ՀԵՌ՝

Էլ․ Փոստ [email protected]

Քարտեզ