Ալան Ալեքսանդր Միլն
Ալան Ալեքսանդր Միլնը ծնվել է 1882թ. հունվարի 18-ին, Լոնդոնում։ Նա սովորել է ոչ մեծ մասնավոր դպրոցում, որի սեփականատերն էր իր հայրը՝ Ջոն Միլնը (John Vine Milne)։ Հետո ընդունվել է Վեստմինստերյան դպրոց, այնուհետև՝ Քեմբրիջի Տրինիտի քոլեջ, որտեղ 1900-1903 թվականներին ուսումնասիրել է մաթեմատիկա։ Ուսանողական տարիներին նա նյութեր էր գրում ուսանողական «Grant» թերթի համար։ Միլնի հետ սկսեց համագործակցել բրիտանական հումորային «Punch» ամսագիրը։ Հետագայում Միլնն սկսեց աշխատել այնտեղ որպես խմբագրի օգնական։
Միլնը՝ որպես բրիտանական բանակի սպա, մասնակցել է առաջին համաշխարհային պատերազմին Ավելի ուշ նա գրել է «ՊԱտվով խաղաղություն» գիրքը, որում քննադատել է պատերազմը։
Վախճանվել է 1956թ. հունվարի 31-ին: