Copyright 2024 - Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Անտոն Չեխով

Անտոն  Չեխով

Անտոն Չեխովը ծնվել է 1860 թվականին Տագանրոգ քաղաքում։ Անտոնի հայրը գյուղացու զավակ էր։ Պավել Չեխովը հայտնի էր որպես կրոնոկոն-պահպանողական ավանդներին հավատարիմ քաղքենի առևտրական։ Նա իր որդիներին պարտադրում էր հաճախել եկեղեցի և ճշտությամբ կատարել կրոնական բոլոր ծիսակատարությունները, ինչպես նաև ստիպում էր նրանց կատարել խանութի գործակատարի պարտականությունները։ Մանկության այդ ծանր տարիներից էլ սկսվում է Անտոնի այնքան յուրահատուկ և բացահայտ ատելությունը քարացած ավանդույթների, կրոնի և եկեղեցու նկատմամբ։

Սկզբում նա կազմում էր թռուցիկ ակնարկներ կամ թեթև երգիծաբանական պատմվածքներ։ Ուսանողական տարիներին նա ավելի հաճախ հանդես է եկել Անտոշա Չեխոնտե կեղծանունով։ Սկզբնական շրջանում նա գրում էր շատ հապճեպ կերպով՝ ջանալով շոտ հանձնել անհրաժեշտ նյութերը և ժամանակին ստանալ վարձատրությունը։ Հաճախ նկարագրում էր աննշան և առօրյա դեպքեր, նկարագրում էր կյանքի զավեշտալի կողմերը։ Այդ ինտենսիվ գրական աշխատանքը չմնաց անհետևանք։ Չեխովը հետզհետե մշակում է կյանքի յուրահատուկ երևույթները դիտելու, ուսումնասիրելու և արձանագրելու արտասովոր ընդունակությունը։ Նա յուրացնում է հակիրճ գրելու դժվարին արվեստը։ Այս նոր ժամանակահատվածում նա սկսում է մոտենալ կյանքին և իրականությանը նոր դիրքից։ Չեխովը սկսում է ավելի մեծ ուշադրությամբ դիտել շրջապատում ծանր իրականությունը և ավելի լավ տեսնել իրական կյանքի հակասական երանգները ու բարդ ելևէջները։ Նորից նա գրի էր առնում զավեշտալի դեպքերև ու նորից աշխատում էր կատակներով գրավել իր ընթերցողների ուշադրությունը։ Սակայն այժմ արդեն չէր կարողանում սառնասիրտ մնալ և ծածկել իր հույզերն ա խեղդել հոգու խորքում պահված ապրումներն ու մտորումները։ Որպես բժիշկ և գիտնական-գրող՝ Չեխովը միշտ շատ ուշադիր էր մոտենում իր պատմվածքների թեմաների մշակմանը, առանձին սյուժեների ընտրությանը և միշտ ձգտում էր արտացոլել իրականությունը։ Այդ էր պատճառը, որ նա անվերջ գրում էր, մշակում, վերամշակում՝ ավելի դիպուկ խոսքեր գտնելու և ավելի ազդու գույներ ընտրելու համար։ Մոսկվայի համալսարն ավարտելուց հետո Չեխովը անցնում է ինտենսիվ ստեղծագործական աշխատանքի։

Վախճանվել է հունիսի 19 (հուլիսի 2), 1904 (44 տարեկանում)


Նույն հեղինակի հրատարակություններ

Չինովնիկի մահը

  / 0
Բաժին: Գրականություն
Դիտումներ: 1616
«Չինովնիկի մահը» պատմվածքում Իվան Չերվյակովը մի եր�

Պատյանով մարդը

 5 / 1
Բաժին: Գրականություն
Դիտումներ: 1604
«Պատյանով մարդը» Անտոն Չեխովի պատմվածքն է հասարակ ո

Վհուկը

 4 / 1
Բաժին: Գրականություն
Դիտումներ: 1222
«Վհուկը» Տիրացու Սավելի Գիկինը վաղուց էր կասկածում,

Լուրեր

f t g m

Կայքի հարգելի ընթերցող.

Խնդրում ենք մեդիագրադարանից բեռնած ֆայլերը այլ ցանցեր տեղափոխելուց անպայման նշել աղբյուրը՝ հղելով կայքի կոնկրետ հասցեին:

Շնորհակալություն

Մեր տվյալները

«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊՈԱԿ
ՀԱՍՑԵ` ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԵՒԱՆ, ՀԱՐԱՎԱՐԵՒՄՏՅԱՆ ԶԱՆԳՎԱԾ, ՐԱՖՖՈՒ 57ՏԵՍՆԵԼ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ)
ՀԵՌ` +374 (10) 74 72 46 ԲՋՋ՝ +374 (91) 43 10 99
ԷԼ. ՓՈՍՏ` [email protected]

"Տիգրան Հայրապետյան" Մեդիագրադարան

Ղեկավար՝ Լուսինե Ալեքսանյան

ՀԵՌ՝

Էլ․ Փոստ [email protected]

Քարտեզ