Ստեֆան Կաստա
Ստեֆան Կաստան ծնվել է 1949թ. Շվեցիայում: Երկար ժամանակ աշխատել է որպես լրագրող ռադիոյում և հեռուստաընկերությունում, որտեղ պատմում էր սպորտի և նորությունների մասին: 1981թ. նա որոշեց զբաղվել նրանով, ինչը ամենից շատն է սիրում՝ բնությունը: Կաստան նույնիսկ նկարահանել է ֆիլմեր բնության մասին: Իհարկե ունի գրքեր գրված բնության մասին՝ երջանոկթյան, որը մեզ պարգևում է և այն մասին, որ պետք է պահպանել այն: «Ի՞նչ գույնի է Միստեր Լիսը» գրքի համար Կաստան ստացել է Էլզա Բեսկովի շքանշանը: