Copyright 2024 - Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Տիգրան Հայրապետյան

Տիգրան  Հայրապետյան

Տիգրան Արտյուշայի Հայրապետյանը հայ քաղաքագետ, լրագրող, միջազգայնագետ-վերլուծաբան է։ Ծնվել է 1964 թվականի մարտի 18-ին Երևանում։ 1970-1980 թթ. սովորել է թիվ 71 դպրոցում: Աշխատել սկսել է 16 տարեկանից։

1983-1991 թթ. եղել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժի ուսանող: Համալսարանը ավարտել է 1991 թվականին: 1989-90-ական թթ. անցել է մասնագիտական վերապատրաստում է Թունիսի Հաբիբի Բուրգիբայի անվան ինստիտուտում: 1991-92 թթ. եղել է «Հայ համակարգիչ» կենտրոնի «Հայաստան-Միջին Արևելք» ամսագրի գլխավոր խմբագիր: 1991 թ.` ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի անկախ փորձագետ: 1992-94 թթ. եղել է «Ազգ» օրաթերթի քաղաքական մեկնաբան, 1992-93 թթ. «Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի» համահիմնադիր և տնօրեն: 1993-95 թթ. «Ռազմավարական և ազգային հետազոտությունների կենտրոնի» համահիմնադիր և հետազոտությունների գծով փոխտնօրեն, 1998-99 թթ. «Նոր Ուղի» քաղաքական-վերլուծական շաբաթաթերթի գլխավոր խմբագիր:

Տիգրանը առաջին օրվանից ակտիվ մասնակցել է Արցախյան շարժմանը և եղել է երիտասարդական շարժման կազմակերպիչ-ղեկավարներից:
1991 թվականից Տիգրան Հայրապետյանի հրապարակախոսական հոդվածները և վերլուծաբանական նյութերը կանոնավորապես տպագրվում էին Հայաստանի և Եվրոպայի մամուլում։ Մոտ 400 հրապարակումների հեղինակ է:
1999 թվականի մարտի 9-ին Տիգրան Հայրապետյանը մահացել է ավտովթարի պատճառով (ողբերգական զուգադիպությամբ՝ իր մայրիկի ծննդյան օրը)։ 1999 թվականի մայիսի 9-ին Երևանի Քանաքեռ-Զեյութուն վարչական շրջանի առաջին ատյանի դատարանը Տիգրան Հայրապետյանին վրաերթի ենթարկած (որի արդյունքում ստացած վնասվածքներից նա մահացել է հիվանդանոցում) Անդրանիկ Մաշակարյանին մեղավոր է ճանաչել և դատապարտել 4 տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում։
Նրա կարևոր աշխատություններն են. «Անապատի հազար տարի»,«Երրորդ աշխարհամարտի մատույցներում» երկհատոր ուսումնասիրությունը:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կարևոր կրթական-կառուցվածքային բաղկացուցիչ է «Տիգրան Հայրապետյան»-ի անունը կրող գրադարանը:

 


Նույն հեղինակի հրատարակություններ

«Մի փնտրեք ողջին մեռյալների մեջ»

Տիգրան Հայրապետյան (կենսագրական)

 5 / 1
Բաժին: Հասարակական գիտություններ
Դիտումներ: 1715

«Տիգրան Հայրապետյան» հասարակագիտական ստուգատես

Հոդվածների ժողովածու

  / 0
Տարեթիվ: 2017
Բաժին: Հասարակական գիտություններ
Դիտումներ: 1916
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողներ Աննա �

«Տիգրան Հայրապետյան» մրցանակակիրներ 2005-2023թթ

  / 0
Տարեթիվ: 2017
Բաժին: Այլ
Դիտումներ: 1449
«Տիգրան Հայրապետյան» մրցանակակիրներ 2005- 2023 թթ․

Անապատի հազար տարի

 5 / 1
Տարեթիվ: 2001
Բաժին: Հասարակական գիտություններ
Դիտումներ: 2545
Շնորհակալություն Նազենի Ղարիբյանին՝  «Անապատի հազա

Անապատի հազար տարի (գրքից ծաղկաքաղ)

Հոդվածներ

 4 / 1
Բաժին: Հասարակական գիտություններ
Դիտումներ: 2828
Ազգային արժեքներ եւ քաղաքականություն (հոդված 3) Վերջին

Լուրեր

f t g m

Կայքի հարգելի ընթերցող.

Խնդրում ենք մեդիագրադարանից բեռնած ֆայլերը այլ ցանցեր տեղափոխելուց անպայման նշել աղբյուրը՝ հղելով կայքի կոնկրետ հասցեին:

Շնորհակալություն

Մեր տվյալները

«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊՈԱԿ
ՀԱՍՑԵ` ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԵՒԱՆ, ՀԱՐԱՎԱՐԵՒՄՏՅԱՆ ԶԱՆԳՎԱԾ, ՐԱՖՖՈՒ 57ՏԵՍՆԵԼ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ)
ՀԵՌ` +374 (10) 74 72 46 ԲՋՋ՝ +374 (91) 43 10 99
ԷԼ. ՓՈՍՏ` [email protected]

"Տիգրան Հայրապետյան" Մեդիագրադարան

Ղեկավար՝ Լուսինե Ալեքսանյան

ՀԵՌ՝

Էլ․ Փոստ [email protected]

Քարտեզ