Մասարու Իբուկա
Մասարու Իբուկա (ճապ.՝ 井深 大, ապրիլի 11, 1908, Նիկկո- դեկտեմբերի 19, 1997,Տոկիո), ճապոնացի էլեկտրոնիկայի արդյունաբերող։ Համահիմնադիրն է այժմյան Սոնի ընկերության։[5]
1933 թ. ավարտել է Վասեդայի համալսարանը։ Այնուհետև աշխատել է կինոժապավեն արտադրող ընկերության ֆոտո-քիմիական լաբորատորիայում։ 1945 թ. թողել է այդ ընկերությունը և հիմնել է ռադիովերանորոգման արհեստանոց Տոկիոյում։
1946 թ. Իբուկան և Ակիո Մորիտան համատեղ հիմնում են Սոնի ընկերությունը, որը սկզբում կրում էր «Տոկիոյի տելեկոմունիկացիոն ինժեներական կորպորացիա» անունը (մինչ 1958)։ Իբուկայի շնորհիվ Սոնին առաջին ընկերությունը դարձավ, որը կիրառեց տրանզիստորային տեխնոլոգիան ոչ ռազմական նպատակներով։ Իբուկան Սոնիի նախագահն էր 1950 ից մինչ 1971 թթ., իսկ 1971-1976 թթ. ընթացքում տնօրենը։