Copyright 2024 - Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Անրի Պուանկարե

Անրի  Պուանկարե

 

Անրի Պուանկարե (ֆր.՝ Henri Poincaré, ապրիլի 28, 1854, Նանսի - հուլիսի 17, 1912[1], Փարիզ), ֆրանսիացի մաթեմատիկոս, տեսական ֆիզիկոս, ճարտարագետ, և գիտության փիլիսոփա: Փարիզի ԳԱ անդամ (1887), ֆրանսիական ակադեմիայի անդամ (1908), Պետերբուրգի ԳԱ օտարերկրյա թղթակից անդամ (1895)։ Ուսանել է Փարիզի պոլիտեխնիկական (1873—1875) և ապա՝ Հանքային գործի բարձրագույն (1875—1879) դպրոցներում։ Փարիզի համալսարանի պրոֆեսոր (1886 թվականից)։

Նա հաճախ նկարագրվում է որպես էրուդիտ, իսկ մաթեմատիկայում որպես «վերջին ունիվերսալիստ», քանի որ նա գերազանց մասնագետ էր իր կենդանության օրոք հայտնի մաթեմատիկայի բոլոր ուղղություններում։ Որպես մաթեմատիկոս և ֆիզիկոս, նա բազմաթիվ ինքնատիպ հիմնարար ներդրումներ կատարեց դասական և կիրառական մաթեմատիկայում, մաթեմատիկական ֆիզիկայում և երկնային մեխանիկայում։ Պուանկարեի աշխատանքները մի կողմից եզրափակում են մաթեմատիկական դասական ուղղությունները, մյուս կողմից՝ բացում մաթեմատիկայի զարգացման նոր ուղիներ։

Հիմնական աշխատանքները վերաբերում են դիֆերենցիալ հավասարումների որակական տեսությանը, ավտոմորֆ ֆունկցիաներին, մաթեմատիկական ֆիզիկային, տոպոլոգիային։ Դիֆերենցիալ հավասարումների տեսության մեջ ուսումնասիրել է լուծումների կախվածությունը սկզբնական պայմաններից և պարամետրերից, տվել է լուծումների եզակի կետերի դասակարգումը, ուսումնասիրել սահմանային ցիկլեր։ Նրան էր պատկանում Պուանկարեի հիպոթեզի ձևակերպումը, որը մաթեմատիկայի ամենահայտնի չլուծված պրոբլեմներից մեկն էր մինչ 2002–2003 թթ, երբ այն լուծվեց։ Պուանկարեն իր երեք մարմինների խնդիր հետազոտությունների ընթացքում առաջինը հայտնաբերեց դետերմինացված քաոսային համակարգը, որը և ժամանակակից քաոսի տեսության հիմքը հանդիսացավ։ Նա համարվում է տոպոլոգիայի հիմնադիրներից մեկը՝ մուծել է կոմբինատորային տոպոլոգիայի հիմնական հասկացությունները (Բետիի թվեր, ֆունդամենտալ խումբ և այլն)։ Ավտոմորֆ ֆունկցիաների տեսության մեջ ապացուցել է հանրահաշվական կորերի ունիմորֆացման մասին հիմնական թեորեմը։ Մաթեմատիկական ֆիզիկայում Պուանկարեն ուսումնասիրել է եռաչափ կոնտինումների տատանումները, դիտարկել է ջերմահաղորդականությանը, պոտենցիալի տեսությանը, էլեկտրամագնիսական տատանումներին վերաբերող մի շարք խնդիրներ։ «էլեկտրոնի դինամիկայի մասին» (1905, 1906) աշխատությունում, Ալբերտ Այնշտայնից անկախ, զարգացրել է «հարաբերականության պոստուլատի» հետևանքները։ Պուանկարի բնագիտության մեջ սկսած հեղաշրջման տարիներին անդրադարձել է գիտության և փիլիսոփայական մեթոդաբանական խնդիրներին, առաջադրել կոնվենցիոնալիզմի գաղափարներ։


Նույն հեղինակի հրատարակություններ

Մաթեմատիկական ստեղծագործություն

  / 0
Բաժին: Գրականություն
Դիտումներ: 1007
Թարգմանիչ՝ Գևորգ Հակոբյան

Լուրեր

f t g m

Կայքի հարգելի ընթերցող.

Խնդրում ենք մեդիագրադարանից բեռնած ֆայլերը այլ ցանցեր տեղափոխելուց անպայման նշել աղբյուրը՝ հղելով կայքի կոնկրետ հասցեին:

Շնորհակալություն

Մեր տվյալները

«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊՈԱԿ
ՀԱՍՑԵ` ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԵՒԱՆ, ՀԱՐԱՎԱՐԵՒՄՏՅԱՆ ԶԱՆԳՎԱԾ, ՐԱՖՖՈՒ 57ՏԵՍՆԵԼ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ)
ՀԵՌ` +374 (10) 74 72 46 ԲՋՋ՝ +374 (91) 43 10 99
ԷԼ. ՓՈՍՏ` [email protected]

"Տիգրան Հայրապետյան" Մեդիագրադարան

Ղեկավար՝ Լուսինե Ալեքսանյան

ՀԵՌ՝

Էլ․ Փոստ [email protected]

Քարտեզ