Copyright 2023 - Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Ներսես Շնորհալի

Ներսես Շնորհալի

Բանաստեղծ, երաժիշտ, աստվածաբան, Ամենայն հայոց կաթողիկոս  Ներսես Շնորհալին (Ներսես Դ Կլայեցի, 1166 թ-ից) միջնադարյան Հայաստանի կիլիկյան հոգևոր-մշակութային դպրոցի ամենափայլուն և համաքրիստոնեական քաղաքակրթության խոշոր ներկայացուցիչներից է: 
  Ներսես Շնորհալին Պահլավունիների նշանավոր իշխանական տոհմից է, Գրիգոր Մագիստրոս Պահլավունու ծոռը, իշխան Ապիրատ Պահլավունու որդին: Սովորել է Սև լեռան վանքերից մեկի դպրոցում, ապա հիմնավոր կրթություն ստացել Քեսունի Կարմիր վանքի վարդապետարանում, որն ավարտելուց հետո ձեռնադրվել է քահանա, մի քանի տարի անց՝ եպիսկոպոս: 
  Քաղաքական անհանգիստ մթնոլորտում, որպես օգնական ու խորհրդատու, միշտ եղել է 18 տարեկանում կաթողիկոս կարգված եղբոր՝ Գրիգոր Գ Պահլավունու կողքին: Նրանք ծրագրել էին հայրապետական աթոռը փոխադրել Անի, այնտեղ վերականգնել հայկական իշխանությունը: Սակայն Հայաստանի քաղաքական ծանր պայմաններում հնարավոր չի եղել իրագործել այդ ծրագիրը: Եղբայրները 1150 թ-ին Հայոց կաթողիկոսարանը Ծովքից տեղափոխել են Հռոմկլա, որտեղ էլ Շնորհալին ծավալել է հովվական-եկեղեցական, մշակութային, մատենագրական և մանկավարժական գործունեություն:
  Չափազանց հարուստ, բազմաժանր ու բազմաբովանդակ է Շնորհալու գրական ժառանգությունը, որը մեզ է հասել գրեթե անկորուստ: Գրել է արձակ (ճառեր, թղթեր, մեկնություններ) և առավելապես չափածո (տաղեր, բանքեր, շարականներ, հանելուկներ, պոեմներ և այլն) երկեր: Արձակ գործերն առնչվում են հեղինակի եկեղեցական ու քաղաքական գործունեությանը և ունեն պատմական ու գրական մեծ արժեք: 
  Շնորհալին հայ քնարերգության մեջ առաջին չափածո պատմության, պատմահայրենասիրական ողբի, տիեզերական պոեմի, չափածո ներբողյանի, ուղերձի ու մաղթանքի հեղինակն է: Նա նաև մեր առաջին մանկագիրն է, մանկավարժական-ուսուցողական բանաստեղծության հիմնադիրը: Գրել է չափածո խրատների 2 շարք՝ անձնավորելով հայոց այբուբենի տառերը, ինչպես նաև 300-ից ավելի չափածո հանելուկ-առակներ՝ դառնալով հանելուկի՝ որպես գրական առանձին ժանրի ստեղծողը հայ գրականության մեջ: 


Նույն հեղինակի հրատարակություններ

Բանք չափաւ

  / 0
Տարեթիվ: 1830
Բաժին: Գրականություն
Դիտումներ: 94
Սկզբնաղբյուրը՝ https://books.google.am/

Հանելուկներ

 5 / 1
Բաժին: Մանկական
Դիտումներ: 989

Հավատով խոստովանիմ

  / 0
Տարեթիվ: 2007
Բաժին: Գրականություն
Դիտումներ: 1687
Թարգմանությունը գրաբարից` Ասողիկ Եպիսկոպոս

Հիսուս որդի

  / 0
Տարեթիվ: 1991
Բաժին: Գրականություն
Դիտումներ: 637

Լուրեր

f t g m

Կայքի հարգելի ընթերցող.

Խնդրում ենք մեդիագրադարանից բեռնած ֆայլերը այլ ցանցեր տեղափոխելուց անպայման նշել աղբյուրը՝ հղելով կայքի կոնկրետ հասցեին:

Շնորհակալություն

Մեր տվյալները

«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊՈԱԿ
ՀԱՍՑԵ` ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԵՒԱՆ, ՀԱՐԱՎԱՐԵՒՄՏՅԱՆ ԶԱՆԳՎԱԾ, ՐԱՖՖՈՒ 57ՏԵՍՆԵԼ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ)
ՀԵՌ` +374 (10) 74 72 46 ԲՋՋ՝ +374 (91) 43 10 99
ԷԼ. ՓՈՍՏ` [email protected]

"Տիգրան Հայրապետյան" Մեդիագրադարան

Ղեկավար՝ Լուսինե Ալեքսանյան

ՀԵՌ՝

Էլ․ Փոստ [email protected]

Քարտեզ