Իլյա Իլֆ և Եվգենի Պետրով
Իլֆ և Պետրով, խորհրդային գրող համահեղինակներ Իլյա Իլֆը (իսկական անունը՝ Յեհիել-Լեյբ Արյեվիչ Ֆայնզիլբերգ (Иехиел-Лейб Арьевич Файнзильберг, 1897 - 1937)) և Եվգենի Պետրովը (իսկական անունը՝ Եվգենի Պետրովիչ Կատաև (Евгений Петрович Катаев, 1903 - 1942))։ Համատեղ գրել են «Տասներկու աթոռ» (1928) и «Ոսկե հորթը» (1931) երգիծական վեպերը, որոնց գլխավոր գործող անձը հնարամիտ արկածախնդիր Օստապ Բենդերն է։ Վեպերը մեծ ճանաչում բերեցին երկու գրողներին։ Դրանք թարգմանվել են բազմաթիվ լեզուների, այդ թվում նաև հայերեն:
Իլյա Իֆլն իր կարիերան սկսել էր որպես լրագրող։ Եվգենի Պետրովը նույնպես սկսել է աշխատել որպես թղթակից և նույնիսկ կարճ ժամանակ աշխատել է որպես հետախույզ։ 1923 թ. երկուսն էլ իրարից անկախ տեղափոխվում են Մոսկվա։ Իլֆն այնտեղ հոդվածներ էր գրում տարբեր լրագրերի և ամսագրերի համար։ 1925-ին նա սկսեց սատիրային գրառումներ անել «Գուդոկ» թերթի համար, որտեղ նա հանդիպեց ՊԵտրովին։ Պետրովը սկզբում լրագրող էր աշխատում «Կրասնի Պերեց» թերթի համար, իսկ 1923-ից՝ «Գուդոկի» համար։ Երկուկ գրողներն սկսեցին միասին աշխատել, ինչի արդյունքն եղավ 1928-ին «Տասներկու աթոռ» գիրքը։
Այս գրքում Օստապ Բենդերը որոնում է Ռուսական հեղափոխությունից առաջ աթոռի մեջ թաքցված մի գանձ։ Նա օգտվում է ռուսական բյուրոկրատիայի թույլ կետերից, խաբում է ճամբին հանդիպած պարզամիտ պաշտոնյաներին։ 1931 թ. լույս տեսավ այս գրքի շարունակությունը՝ «Ոսկե հորթը»։
1929 թ. լույս էր տեսել նաև երգիծական պատմությունների հավաքածու «Հազար ու մի գիշեր, կամ Նոր Շահերեզադա» գիրքը, որը նրանք հրապարակել էին Ֆ. Տոլստոյևսկի կեղծանվան տակ։