Անտուան Ֆրանսուա Պրևո
Անտուան Ֆրանսուա Պրևո, հայտնի է նաև որպես աբբա Պրևո (ֆր.՝ Antoine-François Prévost d'Exiles, ապրիլի 1, 1697[1], Էդեն - նոյեմբերի 23, 1763, Ուազ), 18-րդ դարի ֆրանսիացի խոշորագույն գրողներից, «Մանոն Լեսկո» վեպի հեղինակ (1731, (ֆր.՝ Histoire du chevalier des Grieux et de Manon Lescaut, թարգմանվել է հայերեն[3])։
1713 թվականին ավարտել է Ճիզվիտական քոլեջը, հետագայում դարձել է վանահայր։ «Աշխարհիկ կյանքից հեռացած տոհմիկ մարդու հիշատակարանը» (հատոր 1-7, 1728-1732), «Մեր օրերի հելլենուհու պատմությունը» (1740) վեպերում հանդես է եկել կրոնական խավարամոլության ու կեղծ բարեպաշտության դեմ, փնտրել է հասարակության «խելամիտ» կառուցման միջոց։ «Անգլիացի փիլիսոփան կամ Կրոմվելի ապօրինի զավակ Կլիվլենդի պատմությունը» (հատոր 1-8, (1731-1739) վեպում վճռվում են «բնական մարդու» խնդիրները՝ քաղաքակրթության հետ ընդհարվելիս, փառաբանվում է բանականությունը։