Copyright 2024 - Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Կոբո Աբե

Կոբո  Աբե

Կոբո Աբե (ճապ.՝ 安部公房, իսկական անունը՝ Կիմիֆուսա, մարտի 7, 1924, Տոկիո - հունվարի 22, 1993, Տոկիո), ճապոնացի նշանավոր արձակագիր և դրամատուրգ։ Նա ճապոնական հետպատերազմյան գրականության լիդերներից մեկն է: Ստեղծագործության հիմնական թեման մարդու ինքնության փնտրտուքներն է ժամանակակից աշխարհում: «Ավազուտների կինը», «Ուրիշի դեմքը» և «Այրված քարտեզը» ստեղծագործությունների հիման վրա 1960-ականներին ռեժիսոր Հիրոսի Թեսիգահարայի կողմից նկահարանվել է կինոֆիլմ:

Կոբո Աբեն առաջին ճապոնացի գրողն էր, որը սկսեց գրել իր ստեղծագործությունները՝ հավաքելով դրանք ապարատային տեքստային պրոցեսորի վրա (սկսած 1984 թվականից): Աբեն օգտագործում էր NEC ապրանքանիշի «NWP-10N» մոդելները և «Բունգո» (ճապ.՝ 文豪):

Աբեի երաժշտական հակումները բազմակողմանի էին: Լինելով Pink Floyd-ի մոլի երկրպագու՝ ակադեմիական երաժշտությունից նա առավել ևս գնահատում էր Բելա Բարտոկի երաժշտությունը: Բացի դրանից, Աբեն սինթեզատոր էր ձեռք բերել ավելի շուտ, քան այն մասսայական տարածում գտավ Ճապոնիայում (այդ ժամանակ բացի Աբեի սինթեզատորից, Ճապոնիայում կարելի էր այն գտնել միայն NHK «Էլեկտրոնային երաժշտության ստուդիա-ում և կոմպոզիտոր Իսաո Տոմիտայի մոտ, իսկ եթե բացառեն սինթեզատորը պորֆեսիոնալ նկատակներով օգտագործողներին, ապա Աբեն միակն էր, որ երկրում ուներ այդ գործիքը):

Աբեն նաև հայտնի է լուսանկարչության հանդեպ ունեցած մեծ սիրով, որը դուրս էր գալիս պարզապես հրապուրանքի սահմաններից և սահմանափակվում էր մանիայով: Լուսանկարչությունը տեղ է գտել նաև Աբեի գեղարվեստական աշխատանքներում: Աբեի լուսանկարները օգտագործվել են նրա պատմածքների ժողովածուի ձևավորման համար. դրանք կարելի է տեսնել հատորների կազմի հակառակ կողմում: Աբե-լուսանկարիչը իր հավակնությունը տալիս էր «Contax» ֆոտոխցիկներին, իսկ լուսանկարման համար ամենասիրած օբյեկտներից մեկը աղբավայրերն էին:


Նույն հեղինակի հրատարակություններ

Կարմիր բոժոժ

Պատմվածք

  / 0
Բաժին: Գրականություն
Դիտումներ: 1057

Ուրիշի դեմքը

Վեպ

  / 0
Բաժին: Գրականություն
Դիտումներ: 1384
«Ուրիշի դեմքը» Կոբո Աբեի 1964 թվականի վեպն է։ Առաձգակ�

Լուրեր

f t g m

Կայքի հարգելի ընթերցող.

Խնդրում ենք մեդիագրադարանից բեռնած ֆայլերը այլ ցանցեր տեղափոխելուց անպայման նշել աղբյուրը՝ հղելով կայքի կոնկրետ հասցեին:

Շնորհակալություն

Մեր տվյալները

«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊՈԱԿ
ՀԱՍՑԵ` ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԵՒԱՆ, ՀԱՐԱՎԱՐԵՒՄՏՅԱՆ ԶԱՆԳՎԱԾ, ՐԱՖՖՈՒ 57ՏԵՍՆԵԼ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ)
ՀԵՌ` +374 (10) 74 72 46 ԲՋՋ՝ +374 (91) 43 10 99
ԷԼ. ՓՈՍՏ` [email protected]

"Տիգրան Հայրապետյան" Մեդիագրադարան

Ղեկավար՝ Լուսինե Ալեքսանյան

ՀԵՌ՝

Էլ․ Փոստ [email protected]

Քարտեզ