Copyright 2024 - Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Միգել դե Սերվանտես

Միգել դե  Սերվանտես

Միգել դե Սերվանտես Սաավեդրա (իսպ.՝ Miguel de Cervantes Saavedra, սեպտեմբերի 29, 1547, Ալկալա դե Էնարես - ապրիլի 23, 1616, Մադրիդ), իսպանացի նշանավոր գրող, «Դոն Կիխոտ» (իսպ.՝ El ingenioso hidalgo Don Quixote de la Mancha, առաջին մասը՝ 1605, երկրոդ մասը՝ 1615) վեպի հեղինակ (թարգմանվել է հայերեն Պողոս Մակինցյանի և Աշոտ Ղազարյանի կողմից)։

Ծնվել է աղքատացած ազնվականի ընտանիքում։ Սկսել է գրել 15 տարեկանից։ Երիտասարդ հասակում եղել է Իտալիայում, ծառայել է բանակում, աչքի է ընկել Լեպանտոյի ծովամարտում (1571),որտեղ զրկվել է ձախ թևից։ Հայրենիք վերադառնալիս ընկել է ծովահենների ձեռքը, 5 տարի (1575-1580) գերի է եղել Ալժիրում։ Փախուստի մի քանի անհաջող փորձերից հետո փրկագնվել է և վերադարձել Մադրիդ (1580)։ Սերվանտեսի առաջին տպագրված երկը «Գալատեա» (1585) հովվերգական վեպն է։ Իր ապրուստը հայթայթելու համար տարբեր աշխատանքներ է կատարել (1587-1603)։ Գործընկերների խարդախության պատճառով մի քանի անգամ բանտարկվել է։

երվանտեսի նովելներում ու պատմվածքներում, որ հետաքրքրաշարժ սյուժե ունեն, գործում են Իսպանիայի բազմազգ ժողովրդի բոլոր խավերի ներկայացուցիչներ։ Այդ ժանրի գործերից լավագույններն են արկածային տարրերով հարուստ «Փոքրիկ գնչուհին» (1613) և հոգեբանական փիլիսոփայությամբ ընդհանրացման մեծ ուժով հագեցած «Լիցենցիատ Վիդրիերան» (1613)։

 


Նույն հեղինակի հրատարակություններ

Դոն Քիշոտ

  / 0
Բաժին: Գրականություն
Դիտումներ: 2042
«Հնարամիտ ասպետ Դոն Քիշոտ (կամ Դոն Կիխոտ) Լամանչեցին»&nb

Լուրեր

f t g m

Կայքի հարգելի ընթերցող.

Խնդրում ենք մեդիագրադարանից բեռնած ֆայլերը այլ ցանցեր տեղափոխելուց անպայման նշել աղբյուրը՝ հղելով կայքի կոնկրետ հասցեին:

Շնորհակալություն

Մեր տվյալները

«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊՈԱԿ
ՀԱՍՑԵ` ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԵՒԱՆ, ՀԱՐԱՎԱՐԵՒՄՏՅԱՆ ԶԱՆԳՎԱԾ, ՐԱՖՖՈՒ 57ՏԵՍՆԵԼ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ)
ՀԵՌ` +374 (10) 74 72 46 ԲՋՋ՝ +374 (91) 43 10 99
ԷԼ. ՓՈՍՏ` [email protected]

"Տիգրան Հայրապետյան" Մեդիագրադարան

Ղեկավար՝ Լուսինե Ալեքսանյան

ՀԵՌ՝

Էլ․ Փոստ [email protected]

Քարտեզ