Copyright 2024 - Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Մաքսիմ Գորկի

Մաքսիմ  Գորկի

 

Ալեքսեյ Մաքսիմովիչ Պեշկով (ռուս.՝ Алексей Максимович Пешков) կամ Մաքսիմ Գորկի (Максим Горький) (Մարտի 16, 1868 - Հունիսի 18, 1936), ռուս գրող, սոցիալիստական ռեալիզմ գրական ուղղության հիմնադիր և քաղաքական ակտիվիստ։

Գորկին ծնվել է Նիժնի Նովգորոդում։ 10 տարեկանում որբացել է։ 12 տարեկանում իր տատիկին գտնելու հույսով տնից փախչում է։ Փոքրիկ Գորկուն կրթել ու դաստիարակել է տատիկը։ Տատիկի մահը ծանր է ազդում Գորկու վրա, այդ պատճաոռվ 1887 թ-ի դեկտեմբերին ինքնասպանության փորձ է անում։ Երիտասարդ Գորկին ոտքով ճամփորդում է Ռուսական Կայսրության տարածքով, ողջ տպավորությունները հայրենիքից իր ստեղծագործություններում են տեղ գտել։

Երբ աշխատում էր գավառական լրագրերում, նրա կեղծանունն էր Иегудиил Хламида։ Նա սկսեց օգտագործել «Գորկի» (բառացիորեն՝ դառը) կեղծանունը 1892 թ-ից, երբ աշխատում էր Թիֆլիսի «Кавказ» (Կովկաս) լրագրում։ Այդ անվանումը արտացոլում էր նրա աճող զայրույթը ռուսաստանյան կյանքից և դառը ճշմարտությունը խոսելու վճռականությունը։ Գորկու առաջին գիրքը, «Очерки и рассказы» (Էսսեներ և պատմվածքներ), 1898 թ–ին սենսացիոն հաջողություն ունեցավ և այդպիսով սկսվեց նրա գրողի կարիերան։ Նա անընդմեջ գրում էր՝ համարելով գրելը ոչ այնքան գեղագիտական զբաղմունք, որքան բարոյական և քաղաքական գործունեություն, որ կարող է փրկել աշխարհը։ Նա նկարագրում էր ամենացածր խավի, աղքատ մարդկանց կյանքը՝ բացահայտելով նրանց դժվարությունները, նրանց նսեմացումը և բիրտացումը, ինչպես նաև նրանց կողմից ցուցաբերվող մարդկայնության նշանները։

Գորկին հրապարակայնորեն հակադրվում էր ցարական վարչակարգին և դրա հետևանքով բազմիցս ձերբակալվել է։ Գորկին ընկերացել էր մեծ թվով հեղափոխականների հետ, Լենինի մոտիկ ընկեր դարձել 1902 թ-ին, երբ նրանք առաջին անգամ հանդիպել են։ 1902 թ-ին ընտրվել էր պատվավոր Գրականության Ակադեմիկոս, բայց Նիկոլայ II-ը այն չեղյալ հայտարարեց։ Ի նշան բողոքի, Անտոն Չեխովը և Վլադիմիր Կորոլենկոն լքեցին ակադեմիան։


Նույն հեղինակի հրատարակություններ

Խանը և նրա որդին

  / 0
Բաժին: Գրականություն
Դիտումներ: 814
Խանը և նրա որդին։ Մաքսիմ Գորկին ռուս գրող, սովետա�

Մի անգամ աշնանը

  / 0
Բաժին: Գրականություն
Դիտումներ: 1630
«Մի անգամ աշնանը» ռուս մեծ գրող, սոցիալիստական ռեալ�

Լուրեր

f t g m

Կայքի հարգելի ընթերցող.

Խնդրում ենք մեդիագրադարանից բեռնած ֆայլերը այլ ցանցեր տեղափոխելուց անպայման նշել աղբյուրը՝ հղելով կայքի կոնկրետ հասցեին:

Շնորհակալություն

Մեր տվյալները

«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊՈԱԿ
ՀԱՍՑԵ` ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԵՒԱՆ, ՀԱՐԱՎԱՐԵՒՄՏՅԱՆ ԶԱՆԳՎԱԾ, ՐԱՖՖՈՒ 57ՏԵՍՆԵԼ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ)
ՀԵՌ` +374 (10) 74 72 46 ԲՋՋ՝ +374 (91) 43 10 99
ԷԼ. ՓՈՍՏ` [email protected]

"Տիգրան Հայրապետյան" Մեդիագրադարան

Ղեկավար՝ Լուսինե Ալեքսանյան

ՀԵՌ՝

Էլ․ Փոստ [email protected]

Քարտեզ