Թամազ Ճիլաձե
Թամազ Ճիլաձեն վրաց արձակագիր, դրամատուր է: Ծնվել է 1931թվականի մարտի 5-ին թվականին` Սիղնաղում։ 1954 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Նրա առաջին արձակ երկը՝ «Զբոսանք ձիակառքով», տպագրվել է 1961 թվականին։ Նրա գրչին են պատկանում «Կռունկը», «Սպիտակ ծուխ», «Պոսեյդոնի պալատը» և այլ պատմվածքներ, ինչպես նաև «Ակվարիում», «Անսպասելի հյուրը», «Մոռացված պատմություն» պիեսները։