Նիկոլայ Գոգոլ
Նիկոլայ Վասիլևիչ Գոգոլ (ռուս.՝ Николай Васильевич Гоголь (ի ծնե տրված ազգանունը՝ Յանովսկի (Яно́вский), 1809 թվական, մարտի 20 (ապրիլի 1), Վելիկիե Սորոչինցի, Պոլտավայի մարզ, Միրգորոդի շրջան - 1852 թվական, փետրվարի 21 (մարտի 4), Մոսկվա), ռուս արձակագիր, դրամատուրգ, բանաստեղծ, գրաքննադատ։ Ռուսական գրականության հայտի դեմքերից է[8]։ Սերում է Գոգոլ-Յանովսկիների ազնվական ցեղից։ 1818–1819 թվականներին սովորել է Պոլտավայի գավառական ուսումնարանում, 2 տարի անց՝ 1821 թվականին, ավարտել Նեժինի բարձրագույն գիտությունների գիմնազիան։
Գոգոլի մի շարք ստեղծագործություններ, այդ թվում՝ «Երեկոներ Դիկանկայի մերձակա խուտորում» և «Միրգորոդ» պատմվածքների ժողովածուները, «Ռևիզոր» և «Ամուսնություն» կատակերգությունները, «Մեռած հոգիներ» վեպը թարգմանվել են հայերեն։
Գոգոլը տառապել է մանիակալ-դեպրեսիվ պսիխոզով։ Առաջին նոպան Գոգոլը վերապրել է 1840 թվականին՝ 31 տարեկանում, երբ գտնվում էր Հռոմում։ Երկու տարի անց՝ 1842 թվականին, նոպայի ժամանակ գրված իր նամակներից մեկում նա գրում է՝
«Ինձ տիրել է ինձ համար արդեն սովորական պերիոդիկ հիվանդությունը, որի ժամանակ ես գտնվում եմ անշարժ վիճակում սենյակում երբեմն 2-3 շաբաթվա ընթացքում։ Գլուխս փայտացել է։ Աշխարհի հետ ինձ կապող կապերը, կտրվել են։ Չկա ավելի բարձր կոչում քան ճգնավորի կոչումը»