Copyright 2021 - Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Ջոնաթան Սվիֆթ

Ջոնաթան  Սվիֆթ

Ջոնաթան Սվիֆթ (անգլ.՝ Jonathan Swift, 30 նոյեմբերի 1667, Դուբլին, Իռլանդիա - 19 հոկտեմբերի 1745, Դուբլին), անգլիացի գրող-երգիծաբան, հրապարակախոս, պոետ և հասարակական գործիչ։

Առավելապես հայտնի է որպես 4 մասից բաղկացած «Գուլիվերի ճանապարհորդությունները» վեպի հեղինակ (անգլ.՝ The travels into several remote nations of the world by Lemuel Gulliver, first a surgeon, and then a captain of several ships, 1726), որում սրամտորեն ծաղրուծանակի է ենթարկում մարդկային և հասարակական արատները։ Ապրել է Դուբլինում (Իռլանդիա)՝ վարելով Սբ. Պատրիկի տաճարի ավագ քահանայի (դեկան) պաշտոնը։

1692 թվականին Սվիֆթը ստանում է մագիստրոսի կոչում Օքսֆորդի համալսարանում, իսկ 1694 թվականին ստանում է հոգևոր աստիճան անգլիական եկեղեցում։ Նա կարգվել էր քահանա իռլանդական Կիլրութ ավանում (անգլ.՝ Kilroot)։ Սակայն շուտով Սվիֆթը, սեփական խոսքերի համաձայն[9], «հոգնած իր մի քանի ամսվա պարտականություններից», վերադառնում է ծառայության Թեմփլի մոտ։ 1696-1699 թվականներին գրում է երգիծական վեպ-առակները՝ «Տակառի հեքիաթը» և «Գրքերի ճակատամարտը» (հրապարակված 1704 թվականին), ինչպես նաև մի քանի պոեմ։ 1699 թվականի հունվարին մահանում է հովանավորը՝ Ուիլյամ Թեմփլը։ Թեմփլը Սվիֆթի այն եզակի ծանոթներից էր, ում մասին Սվիֆթը գրել է միայն բարի խոսքեր։ Սվիֆթը զբաղվում է նոր պաշտոնի փնտրտուքով, դիմում է լոնդոնյան ազնվականներին։ Երկար ժամանակ այդ փնտրտուքները հաջողություն չեն ունենում, բայց դրա փոխարեն Սվիֆթը մոտիկից ծանոթանում է ազնվական բարքերին։ Վերջապես, 1700 թվականին, նա նշանակվում է ծառայող (հոգևորական) Դուբլինի Սբ. Պատրիկի մայր տաճարում։ Այդ շրջանում նա հրապարակում է մի քանի անանուն պամֆլետներ։ Ժամանակակիցները միանգամից նկատում են Սվիֆթի երգիծական ոճի առանձնահատկությունները՝ պայծառությունը, անհաշտությունը, ուղիղ իմաստով բարոյախոսության բացակայությունը։ Հեղինակը քամահրանքով ներկայացնում է իրադարձությունները՝ թողնելով եզրակացությունը ընթերցողի հայեցողությանը։


Նույն հեղինակի հրատարակություններ

Գուլիվերի ճանապարհորդությունները

  / 0
Բաժին: Գրականություն
Դիտումներ: 974
«Գուլիվերի ճանապարհորդությունները» (գրքի ամբողջակ

Լուրեր

f t g m

Կայքի հարգելի ընթերցող.

Խնդրում ենք մեդիագրադարանից բեռնած ֆայլերը այլ ցանցեր տեղափոխելուց անպայման նշել աղբյուրը՝ հղելով կայքի կոնկրետ հասցեին:

Շնորհակալություն

Մեր տվյալները

«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊՈԱԿ
ՀԱՍՑԵ` ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԵՒԱՆ, ՀԱՐԱՎԱՐԵՒՄՏՅԱՆ ԶԱՆԳՎԱԾ, ՐԱՖՖՈՒ 57ՏԵՍՆԵԼ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ)
ՀԵՌ` +374 (10) 74 72 46 ԲՋՋ՝ +374 (91) 43 10 99
ԷԼ. ՓՈՍՏ` [email protected]

"Տիգրան Հայրապետյան" Մեդիագրադարան

Ղեկավար՝ Լուսինե Ալեքսանյան

ՀԵՌ՝

Էլ․ Փոստ [email protected]

Քարտեզ