Copyright 2021 - Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Սերգեյ Դովլաթով

Սերգեյ Դովլաթով

Սերգեյ Դովլաթով (Դովլաթյան) (ռուս.՝ Сергей Довлатов, սեպտեմբերի 3, 1941, Ուֆա - օգոստոսի 24, 1990, Նյու Յորք), հայ-հրեական ծագումով ռուս գրող։ Համարվում է ռուս ամենաընթերցվող ու ամենաշատ հրատարակվող գրողներից: Բրոդսկու և Սոլժենիցինի հետ հանդիսանում է արտասահմանում XX դարի վերջի ռուսալեզու ամենաճանաչված գրողներից մեկը: Նրա գործերը թարգմանվել են աշխարհի ավելի քան 30 լեզուներով:

Սերգեյ Դովլաթովի հայրը ազգությամբ հրեա, թատերական ռեժիսոր Դոնատ Մեչիկն էր, իսկ մայրը՝ ազգությամբ հայ, գրականության սրբագրիչ, Նորա Սերգեյի Դովլաթյանը։ Դովլաթովի ծնողները Բաշկիրիայի մայրաքաղաք էին էվակուացվել պատերազմի սկզբներին, որտեղ և 3 տարի բնակվել են ՆԳԺԿ-ի աշխատակիցներից մեկի տանը՝ Գոգոլի 56 հասցեում։

1944 թվականից Դովլաթովը ապրել է Լենինգրադում (Այժմ՝ Սանկտ Պետերբուրգ)։ 1959 թ ընդունվում է Լենինգրադի Ժդանովի անվան համալսարանի լեզվաբանական ֆակուլտետ և սովորում երկուսուկես տարի, որտեղ և շփումներ է ունենում հանրաճանաչ գրողների և նկարիչների հետ, ինչպիսիք էին Եվգենի Ռեյնը], Իոսիֆ Բրոդսկին, գրող Սերգեյ Վոլֆը, նկարիչ Ալեքսանդր Նեժդանովը և ուրիշները։ Համալսարանից հեռացվել է վատ սովորելու պատրվակով։ Հետո հաջորդել են բանակային ծառայության 3 տարիները ներքին գործերի զորքերում, որտեղ նա Կոմիի Հանրապետության Չինյաորկ կոչվող ավանում տեղակայված ուղղիչ գաղութի պահակազորում էր։ Բրոդսկին իր հուշերում գրել է, որ Դովլաթովը բանակից վերադարձավ, ինչպես Տոլստոյը Ղրիմից՝ պատմությունների փաթեթով և փոքր-ինչ զարմացած հայացքով։ Դովլաթովն ընդունվեց ԼՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, աշխատում էր նաև Լենինգրադի նավաշինական ինստիտուտի «За кадры верфям» պարբերականում, գրում էր պատմվածքներ։ Հրավիրվեց ժամանակի հայտնի ռուս գրողներ Մարամզինի, Եֆիմովի, Վախտինի և Գուբինի կողմից ստեղծված «Горожане» (Քաղաքացիներ) գրական խումբ։ Աշխատել է խորհրդային շրջանի ռուս հայտնի գրող Վերա Պանովայի գրական քարտուղար։


Նույն հեղինակի հրատարակություններ

Արգելոց

 5 / 1
Բաժին: Գրականություն
Դիտումներ: 1075
«Արգելոց» վիպակը Սերգեյ Դովլաթովի ստեղծագործությո

Գնդապետն ասում է՝ սիրում եմ

  / 0
Բաժին: Գրականություն
Դիտումներ: 828
«Գնդապետն ասում է՝ սիրում եմ» հայ-հրեական ծագումով

Դասալիք Լիմոնովը

  / 0
Բաժին: Գրականություն
Դիտումներ: 936
«Դասալիք Լիմոնովը» հայ-հրեական ծագումով ռուս գրող Ս

Կոմպրոմիս

  / 0
Բաժին: Գրականություն
Դիտումներ: 780
Սկզբնաղբյուրը` www.grapaharan.org կայքէջ

Կոմպրոմիս 2

  / 0
Բաժին: Գրականություն
Դիտումներ: 864
Սկզբնաղբյուրը` www.grapaharan.org կայքէջ

Լուրեր

f t g m

Կայքի հարգելի ընթերցող.

Խնդրում ենք մեդիագրադարանից բեռնած ֆայլերը այլ ցանցեր տեղափոխելուց անպայման նշել աղբյուրը՝ հղելով կայքի կոնկրետ հասցեին:

Շնորհակալություն

Մեր տվյալները

«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊՈԱԿ
ՀԱՍՑԵ` ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԵՒԱՆ, ՀԱՐԱՎԱՐԵՒՄՏՅԱՆ ԶԱՆԳՎԱԾ, ՐԱՖՖՈՒ 57ՏԵՍՆԵԼ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ)
ՀԵՌ` +374 (10) 74 72 46 ԲՋՋ՝ +374 (91) 43 10 99
ԷԼ. ՓՈՍՏ` [email protected]

"Տիգրան Հայրապետյան" Մեդիագրադարան

Ղեկավար՝ Լուսինե Ալեքսանյան

ՀԵՌ՝

Էլ․ Փոստ [email protected]

Քարտեզ