Ստեֆան Ցվայգ
Ստեֆան Ցվայգ (գերմ.՝ Stefan Zweig; նոյեմբերի 28, 1881, Վիեննա - փետրվարի 22, 1942, Պետրոպոլիս), ավստրիացի գրող, գրաքննադատ, բազմաթիվ նովելների և գեղարվեստական կենսագրությունների հեղինակ։ Ցվայգի մի շարք երկեր թարգմանվել են հայերեն:
Ռոմանագիտություն ու գերմանագիտություն է ուսումնասիրել Վիեննայի և Բեռլինի համալսարաններում։ Շատ է ճանապարհորդել։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914–1918) տարիներին ունեցել է պացիֆիստական դիրքորոշում։ 1934 թվականից ապրել է տարագրության մեջ (Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Բրազիլիա)։ Չդիմանալով հայրենիքի կարոտին, մոլեգնող պատերազմի դեմ-հանդիման հույսը կորցրած՝ ինքնասպան է եղել։