Copyright 2021 - Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Ստեփան Զորյան

Ստեփան  Զորյան

Զորյան (Առաքելյան) Ստեփան Եղիայի (Սեպտեմբեր 15, 1889, ք.Ղարաքիլիսա (այժմ՝ Վանաձոր) – Հոկտեմբեր 14, 1967, Երևան) հայ գրող, ակադեմիկոս։

1909 թվականին «Լումա» ամսագրում տպագրվել է Զորյանի առաջին «Քաղցածները» պատմվածքը, 1918 թվականին՝ պատմվածքների առաջին «Տխուր մարդիկ» ժողովածուն, որն արժանացավ հայ գրական հասարակության բարձր գնահատականին։

Զորյանը նաև գրել է մանուկների և պատանիների համար։ «Խուժան Արշոն», «Չալանկը», «Մի գիշեր անտառում», «Սև Սեթոն»։ Զորյանի լավագույն գործերից է «Մի կյանքի պատմություն» վեպը, որը մի ամբողջ սերնդի գեղարվեստական կենսագրությունն է։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին Զորյանը հանդես եկավ թիկունքի կյանքը պատկերող պատմվածքներով, որոնք խմբավորեց «Պարզ հոգիներ» շարքում։ Այս պատմվածքներում բացահայտված են շարքային մարդու քաղաքացիական առաքինությունը և մարդկային վսեմ հատկությունները պատերազմի ծանր օրերին։

Զորյանի ստեղծագործության մեջ իր կարևոր տեղն ունի «Հուշերի գիրք»–ը, որտեղ տրված են իր ավագ ժանանակակիցների՝ Ղազարոս Աղայանի, Հովհաննես Թումանյանի, Վահան Տերյանի, Ալեքսանդր Շիրվանզադեի և այլոց դիմանկարները։ Այդ հուշերը ստույգ գրական փաստաթղթեր են։ Զորյանը հրատարակել է գրական, քննադատական բազմաթիվ հոդվածներ՝ նպաստելով հայ գրականագիտության ձևավորմանն ու զարգացմանը։

Զորյանի գրական վաստակի մասն են կազմում նրա թարգմանությունները։ Հայ թարգմանական արվեստի նշանավոր գործերից են Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն», Իվան Տուրգենևի, Գարշինի, Մարկ Տվենի, Ստեֆան Ցվայգի և այլ հեղինակների երկերի թարգմանությունները։ Զորյանի երկերը թարգմանվել են աշխարհի շատ լեզուներով։


Նույն հեղինակի հրատարակություններ

Հազարան բլբուլ

Աուդիոհեքիաթ

  / 0
Բաժին: Տեսանյութ
Դիտումներ: 91

Հազարան բլբուլ

Հեքիաթ

  / 0
Տարեթիվ: 2021
Բաժին: Գրքեր
Դիտումներ: 117
Թվայնացումը՝  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալ

Պապն ու թոռը

Պատմվածք

 5 / 1
Տարեթիվ: 2012
Բաժին: Գրականություն
Դիտումներ: 749

Ջերմաչափը

  / 0
Բաժին: Գրականություն
Դիտումներ: 1118
Սկզբնաղբյուրը՝ Գրքասեր կայքէջ

Լուրեր

f t g m

Կայքի հարգելի ընթերցող.

Խնդրում ենք մեդիագրադարանից բեռնած ֆայլերը այլ ցանցեր տեղափոխելուց անպայման նշել աղբյուրը՝ հղելով կայքի կոնկրետ հասցեին:

Շնորհակալություն

Մեր տվյալները

«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊՈԱԿ
ՀԱՍՑԵ` ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԵՒԱՆ, ՀԱՐԱՎԱՐԵՒՄՏՅԱՆ ԶԱՆԳՎԱԾ, ՐԱՖՖՈՒ 57ՏԵՍՆԵԼ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ)
ՀԵՌ` +374 (10) 74 72 46 ԲՋՋ՝ +374 (91) 43 10 99
ԷԼ. ՓՈՍՏ` [email protected]

"Տիգրան Հայրապետյան" Մեդիագրադարան

Ղեկավար՝ Լուսինե Ալեքսանյան

ՀԵՌ՝

Էլ․ Փոստ [email protected]

Քարտեզ