Քոչար Հրաչյա
Հրաչյա Քոչարը (Հրաչյա Քոչարի Գաբրիելյան) ծնվել է 1910 հունվարի 19-ին: Հայ արձակագիր, հրապարակախոս, ՀԽՍՀ պետական մրցանակի առաջին դափնեկիր (1967, «Նահապետ» վիպակի համար), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934-ից։ Գրական անուն է դարձրել հոր անունը։
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Բագրևանդ գավառի Ղումլիբուջաղ գյուղում, որը գտնվում է Նպատ լեռան ստորոտին։ Վաղ հասակում զրկվել է ծնողներից։ Փրկվելով կոտորածներից համագյուղացիների հետ անցել է Արևելյան Հայաստան։
Առաջին պատմվածքը` «Խաջե», լույս է տեսել 1931-ին, «Նոր ուղի» ամսագրում։ 1934-ին խմբագրել է քրդերեն «Ռյա թազա» թերթը։ 1941-45-ին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ 1946-51-ին եղել է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար, «Սովետական գրականություն» ամսագրի խմբագիր։ 1954-ին «Ոզնի» երգիծական հանդեսի խմբագիրն էր։ Գրել է «Հյուսիսային ծիածան» (1961) կինոնկարի սցենարը։ Պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով։
Մահացել է 1965 թվականի մայիսի 2-ին Երևանում: