Copyright 2024 - Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Ֆեդերիկո Գարսիա Լորկա

Իսպանացի նշանավոր բանաստեղծ և դրամատուրգ Ֆեդերիկո Գարսիա Լորկան ծնվել է 1898 թվականի հունիսի 5-ին  Ֆուենտա Վակերոսում: Սովորել է Գրանադայի համալսարանում: 1919թ. տեղափոխվել է Մադրիդ և զբաղվել գրական գործունեությամբ: Լորկայի ստեղծագործությունն էապես հարստացրել է իսպանական պոեզիայի տաղաչափության ավանդական ձևերը, ներառել ազգային հոգեկերտվածքի տարրեր: Նրա դրամատուրգիան լրջորեն խթանել է իսպանական ազգային թատրոնի զարգացումը: «Բանաստեղծությունների գիրք» (1921թ.), «Երգեր» (1927թ.) առաջին ժողովածուներում և «Թիթեռնիկի կախարդությունը» կամ «Թիթեռնիկի չար հմայքները» (1919թ., բեմադրվել է 1920թ.) պիեսում իր բողոքն է արտահայտել քաղքենի ու նյութապաշտ հասարակության դեմ: Նրան մեծ ժողովրդականություն են բերել Անդալուզիայի հասարակ մարդկանց տառապանքներն ու ցավերը պատկերող «Գնչուական ռոմանսերո» (1928թ.), «Կանտե խոնդո» (1931թ.) բանաստեղծությունների ժողովածուները, մահապատժի ենթարկված Գրանադայի հերոսուհուն նվիրված «Մարիանա Պինեդա» (1925թ.) ողբերգությունը: 1929-1930թթ. Լորկան շրջագայել է ԱՄՆ-ում և Կուբայում, իր տպավորություններն արտացոլել է «Բանաստեղծը Նյու Յորքում» (1929-1930թթ.) ժողովածուում: 1930-ական թվականներին լույս է ընծայել «Իգնասիո Սանչես Մեխիասի սուգը» (1935թ.) պոեմը, «Դիվան դել Տամարիտ» (1936թ.) բանաստեղծությունների ժողովածուն, գրել «Հրաշալի մաշակարուհին» (1930թ.) և այլ պիեսներ: Լորկան դատապարտել է փողի ապականիչ ազդեցությունը թատրոնի վրա և ձգտել է ստեղծել սոցիալական ուղղվածության թատրոն: Ըստ նրա՝ նյութապաշտ հասարակությունը խեղաթյուրում է մարդու էությունը և բնության օրենքները: Համաձայն Լորկայի մարդասիրական ըմբռնումների՝ անհատը պարտավոր է հետևել  բանական և բնական օրենքներին: 1933-1936թթ. Լորկան գրել է «Արյունոտ հարսանիք», «Հերման», «Դոնյա Ռոսիտա», «Բեռնարդա Ալբայի տունը» պիեսները, որոնք գաղափարագեղարվեստական տեսանկյունից նորարարական էին: Այդ պիեսներում պատկերված հասարակ մարդիկ էությամբ ձուլված են բնությանը: Լորկային գնդակահարել են ֆրանկոյական ազգայնամոլները 1936թ.-ի օգոստոսի 19-ին: Ի դեպ, «Արյունոտ հարսանիք» և «Բեռնարդա Ալբայի տունը» պիեսները բեմադրվել են նաև հայ թատրոնում:
 Բանաստեղծը մահացել է 1936 թվականի օգոստոսի 18-ին Գրանադայում: 


Նույն հեղինակի հրատարակություններ

Երգերի գիրք

  / 0
Տարեթիվ: 2007
Բաժին: Գրականություն
Դիտումներ: 1425

Լուրեր

f t g m

Կայքի հարգելի ընթերցող.

Խնդրում ենք մեդիագրադարանից բեռնած ֆայլերը այլ ցանցեր տեղափոխելուց անպայման նշել աղբյուրը՝ հղելով կայքի կոնկրետ հասցեին:

Շնորհակալություն

Մեր տվյալները

«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊՈԱԿ
ՀԱՍՑԵ` ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԵՒԱՆ, ՀԱՐԱՎԱՐԵՒՄՏՅԱՆ ԶԱՆԳՎԱԾ, ՐԱՖՖՈՒ 57ՏԵՍՆԵԼ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ)
ՀԵՌ` +374 (10) 74 72 46 ԲՋՋ՝ +374 (91) 43 10 99
ԷԼ. ՓՈՍՏ` [email protected]

"Տիգրան Հայրապետյան" Մեդիագրադարան

Ղեկավար՝ Լուսինե Ալեքսանյան

ՀԵՌ՝

Էլ․ Փոստ [email protected]

Քարտեզ