Copyright 2024 - Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Նիկոլայ Բերդյաև

Նիկոլայ  Բերդյաև

Նիկոլայ Ալեքսանդրի Բերդյաև (ռուս.՝ Николай Александрович Бердяев, Մարտի 6(8),1874, Կիև-Մարտի 23,1948 Կլամար), ռուս փիլիսոփա, սոցիոլոգ, ինքնատիպ քաղաքական մտածող։

Բերդյաևն անցում է կատարել մարքսիզմից իդեալիզմի, ապա՝ ուղղափաոության։ Նա փորձել է համակցել սոցիալիզմի գաղափարը քրիստոնեության բացարձակ ճշմարտության հետ։ 1917 թվականի հոկաեմբերյան հեղաշրջման ժամանակ Բերդյաևը գրավում է հակաբոլշևիկյան դիրք և վտարվում Ռուսաստանից։ Բերդյաևը քաղաքական փիլիսոփայության կենտրոնական, «հավերժական հարցերն են» անձն ու ազատությունը, մարդն ու պետությունը։ Ըստ նրա, ազատությունը, անձի իրավունքները՝ կյանքի հիմնարար արժեքներն են և տրված են ի վերուստ։ Այս բացարձակ գաղափարները արտամարդկային և արտապատմական (կրոնական) բնույթ ունեն։ Մարդուց վեր է միայն Աստված։ Միայն քրիստոնեական արժեքները կարող են երաշխավորել անձի իրական ազատությունը։ Բերդյաևի կարծիքով, պետության առաջացումն անհնար է բացատրել ռացիոնալիստական պատճառներով, քանի որ այն իռացիոնալիստական, խորհրդապաշտական հիմք ունի։ Այս առումով նա մերժում է Ժան Ժակ Ռուսոյի հասարակական դաշինքի տեսությունը։ Ըստ Բերդյաևի, այդ տեսությունում հասարակությունն ու պետությունը զրկված են օրգանական ամբողջականությունից, իսկ մարդը՝ օրգանական անհատականությունից։


Նույն հեղինակի հրատարակություններ

Մոլեռանդության, ուղղափառության և ճշմարտության մասին

«Հոգի և ազատություն»

  / 0
Բաժին: Փիլիսոփայություն և հոգեբանություն
Դիտումներ: 1209
Սկզբնաղբյուրը` www.grapaharan.org կայքէջ

Լուրեր

f t g m

Կայքի հարգելի ընթերցող.

Խնդրում ենք մեդիագրադարանից բեռնած ֆայլերը այլ ցանցեր տեղափոխելուց անպայման նշել աղբյուրը՝ հղելով կայքի կոնկրետ հասցեին:

Շնորհակալություն

Մեր տվյալները

«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊՈԱԿ
ՀԱՍՑԵ` ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԵՒԱՆ, ՀԱՐԱՎԱՐԵՒՄՏՅԱՆ ԶԱՆԳՎԱԾ, ՐԱՖՖՈՒ 57ՏԵՍՆԵԼ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ)
ՀԵՌ` +374 (10) 74 72 46 ԲՋՋ՝ +374 (91) 43 10 99
ԷԼ. ՓՈՍՏ` [email protected]

"Տիգրան Հայրապետյան" Մեդիագրադարան

Ղեկավար՝ Լուսինե Ալեքսանյան

ՀԵՌ՝

Էլ․ Փոստ [email protected]

Քարտեզ