Copyright 2024 - Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Անդրե Ժիդ

Անդրե  Ժիդ

Անդրե Ժիդը ծնվել է Փարիզում։ Տասնմեկ տարեկանում զրկվելով հորից, Ժիդը՝ ստանում է խստաշունչ մոր դաստիարակությունը։ Ուսանում է Մոնպելյեի ալզասյան լիցեյում։ Տասնհինգ տարեկանից մաքրեմաքուր զգացմունքներով կապվում է զարմուհու՝ Մադլեն Ռոնդոյի հետ։ Այս զգացմունքները արտահայտում է «Անդրե Վալտերի տետրերը» (1891) և «Անդրե Վալտերի բանաստեղծությունները» (1892) արձակ բանաստեղծությունների ժողովածուներում։

Այնուհետև ծանոթանում է Պոլ Վալերիի և Ստեֆան Մալարմեի հետ, հաճախում Հերիդայի հյուրասրահ, որտեղ հավաքվում էին պառնասականները։ Այստեղ որոշում է դառնալ սիմվոլիստական վեպի հայրը, ինչպես Մալարմեն՝ պոեզիայում, իսկ Մորիս Մետերլինկը՝ թատրոնում։ Գրում է «Տրակտատ Նարգիզի մասին» (1893) էսսեն։

Քսանչորս տարեկանում մեկնում է Ալժիր, ապա Թունիս՝ թոքախտից ապաքինվելու։ Նրան ուղեկցում է նկարիչ Պոլ Լորանսը։

1895 թվականին մոր մահից հետո ամուսնանում է Մադլեն Ռոնդոյի հետ և նրա հետ կրկին մեկնում Աֆրիկա։ Նույն թվին հրատարակում է «Խրուտներ» սոտին, որը Պոլ Կլոդելի կարծիքով ամենամբողջական փաստաթուղթն է 1885 - 1890 թթ. փարիզյան գրական աշխարհի մասին։ Միաժամանակ աշխատում է «Երկրային կերակուրներ» քնարական գործի վրա, որը հրատարակվում է 1897-ին։ Այս գործը մեծ ազդեցություն է ունենում երիտասարդ մի քանի սերունդների վրա։

1909 թվականին Կոպոյի և Շլեմբերժեի հետ միասին հիմնում է «Նուվել ռըվյու ֆրանսեզ» գրական հանդեսը, որտեղ նույն թվականին լույս է ընծայում «Նեղ դուռը»։

1914 թվականին հրատարակում է «Վատիկանի նկողները» սոտին, որը կարելի է նաև վեպ համարել։ Սրան հաջորդում է «Հովվերգական սիմֆոնիա» սիմվոլիստական վիպակը, ապա՝ «Եթե հատիկը չմեռնի» (1920) ինքնակենսագրական պատմվածքը։ Ժիդի միակ վեպը՝ «Դրամանանենգները» (1925) մի բարդ վեպ է, ուր նա անդրադառնում է գրականության ստեղծման խնդրին։

Ժիդը Աֆրիկայում ճանապարորդելուց հետո հանդես է գալիս գաղութատիրության չարաշահումների դեմ «Ճանապարհորդություն Կոնգոյում» (1927) և «Վերադարձ Չադից» (1928)։ 1931 թվականին հրատարակում է «Էդիպ» թատերգությունը։

Այնուհետև ընդունվում է կոմունիստական կուսակցության շարքերը։ 1936-ի հուլիսին ճանապարհորդում է ԽՍՀՄ-ում։ Ուղևորությունից վերադառնում է ամբողջովին հիասթափված և գրում «Վերադարձ ԽՍՀՄ»-ից (1936)։ Կոմունիստներն այս գործի համար չներեցին նրան։

1938 թվականին մահանում է կինը։ Երկրորդ աշխարհամարտի նախօրեին Ժիդը տպագրում է իր գիտակցական կյանքի հիսուն տարիները՝ «Օրագրեր» (1898-1939)։ Պատերազմի տարիներին գերմանացիների կողմից աքսորվում է Թունիս։ 1946 թվականին տպագրվում է «Թեսևս» դրաման։

1947 թվականին արժանանում է Նոբելյան մրցանակ։ 1950 թվականին գրական աշխարհը մի վերջին անգամ ողջունում է մեծանուն գրողին, դիտելով Կոմեդի-Ֆրանսեզի բեմադրած «Վատիկանի նկուղները»։ Մահկանացուն կնքել է 1951 թվականին։


Նույն հեղինակի հրատարակություններ

Լրացումներ իմ «Վերադարձ ԽՍՀՄ֊ից» գործին

  / 0
Բաժին: Գրականություն
Դիտումներ: 1013
Սկզբնաղբյուրը՝ Գրապահարան կայքէջ

Վերադարձ ԽՍՀՄ֊ից

  / 0
Բաժին: Գրականություն
Դիտումներ: 952
Սկզբնաղբյուրը՝ Գրապահարան կայքէջ

Լուրեր

f t g m

Կայքի հարգելի ընթերցող.

Խնդրում ենք մեդիագրադարանից բեռնած ֆայլերը այլ ցանցեր տեղափոխելուց անպայման նշել աղբյուրը՝ հղելով կայքի կոնկրետ հասցեին:

Շնորհակալություն

Մեր տվյալները

«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊՈԱԿ
ՀԱՍՑԵ` ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԵՒԱՆ, ՀԱՐԱՎԱՐԵՒՄՏՅԱՆ ԶԱՆԳՎԱԾ, ՐԱՖՖՈՒ 57ՏԵՍՆԵԼ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ)
ՀԵՌ` +374 (10) 74 72 46 ԲՋՋ՝ +374 (91) 43 10 99
ԷԼ. ՓՈՍՏ` [email protected]

"Տիգրան Հայրապետյան" Մեդիագրադարան

Ղեկավար՝ Լուսինե Ալեքսանյան

ՀԵՌ՝

Էլ․ Փոստ [email protected]

Քարտեզ