Copyright 2024 - Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Կոնրադ Լորենց

Կոնրադ  Լորենց

Կոնրադ Լորենց (1903, նոյեմբերի 7, Վիեննա - 1989, փետրվարի 27, Վիեննա), ավստրիացի գիտնական, էթոլոգիայի՝ կենդանիների վարքագիծն ուսումնասիրող գիտության հիմնադիրներից, բնազդն ուսումնասիրող առաջին գիտնականներից, Նոբելյան մրցանակի դափնեկիր:

Ծնվել է բժիշկ Ադոլֆ Լորենցի ընտանիքում։ 1922 թ. ընդունվել է Կոլումբիայի համալսարանը, 1923 թվականից ուսումը շարունակել է Վիեննայի համալսարանում՝ 1928 թ. ստանալով բժշկագիտության դոկտորի կոչում։ 1933 թ. ավարտում է ասպիրանտուրան՝ բնագիտական որակավորմամբ։ Եղել է Զեևիզենի (Գերմանիա) համեմատական ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն։ 1950-ական թվականներին Կոնրադ Լորենցը ցույց է տվել, որ սագի ճուտիկները ձվերից դուրս գալուց հետո առաջին 16 ժամերի ընթացքում հետևում են իրենց տեսած բոլոր առարկաներին, ինչը բնածին վարքի դրսևորում է, իսկ որ հետագայում գնում են միայն որոշակի առարկայի հետևից՝ ձեռքբերովի վարքի տարր է։

1941 թ. պրոֆեսորին զորակոչեցին վերմախտի շարքերը։ 1942 թ. պրոֆեսորը հայտնվում է արևելյան ճակատի թիկունքային հոսպիտալներից մեկի նյարդային բաժանմունքի կրտսեր բժշկի պաշտոնում։ Աշխատանքից ազատ ժամանակ Լորենցը ուսումնասիրել է մարդկային հոգեբանության պաթոլոգիաները։ 1944 թ. Լորենցին տեղափոխել են Վիտեբսկի դաշտային հոսպիտալ։ Կարմիր բանակի հարձակման ժամանակ Կոնրադը վիրավոր վիճակում գերի է ընկնում։ Սկզբում հայտնվում է Սմոլենսկում, ապա որպես ռազմագերի տեղափոխվում Հայաստան։ Պատերազմի ավարտից հետո Լորենցը նամակով դիմում է ակադեմիկոս Լևոն Օրբելուն՝ խնդրելով միջնորդել Ստալինի մոտ՝ իրեն գերությունից ազատելու։ Օրբելին օգնում է Լորենցին:


Լուրեր

f t g m

Կայքի հարգելի ընթերցող.

Խնդրում ենք մեդիագրադարանից բեռնած ֆայլերը այլ ցանցեր տեղափոխելուց անպայման նշել աղբյուրը՝ հղելով կայքի կոնկրետ հասցեին:

Շնորհակալություն

Մեր տվյալները

«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊՈԱԿ
ՀԱՍՑԵ` ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԵՒԱՆ, ՀԱՐԱՎԱՐԵՒՄՏՅԱՆ ԶԱՆԳՎԱԾ, ՐԱՖՖՈՒ 57ՏԵՍՆԵԼ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ)
ՀԵՌ` +374 (10) 74 72 46 ԲՋՋ՝ +374 (91) 43 10 99
ԷԼ. ՓՈՍՏ` [email protected]

"Տիգրան Հայրապետյան" Մեդիագրադարան

Ղեկավար՝ Լուսինե Ալեքսանյան

ՀԵՌ՝

Էլ․ Փոստ [email protected]

Քարտեզ