Copyright 2024 - Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Հարփըր Լի

Հարփըր  Լի

Նելլ Հարփըր Լին ծնվել է 1926 թվականի ապրիլի 28-ին Ալաբամա նահանգի հարավարևմտյան մասում գտնվող Մոնրովիլ փոքրիկ քաղաքում: Նա Ամասա Քոլման Լիի և Ֆրանսիս Քանինգհեմ Ֆինչ Լիի կրտսեր երեխան է եղել: Դեռ մանուկ հասակից սկսել է կարդալ և ընկերացել է իր հարևան և համադասարանցի Թրումեն Կապոտեի հետ:

Լին հինգ տարեկան էր, երբ 1931 թվականի ապրիլին Ալաբամա նահանգի Սքոտսբորո քաղաքում կայացավ առաջին դատը, որը կապված էր 9 սևամորթ տղամարդկանց կողմից բռնությանը 2 սպիտակամորթ կանանց նկատմամբ: Մեղադրյալներին դատաստանի փորձեցին ենթարկել առանց օրինական դատավարության, բայց դա չհաջողվեց: Չնայած բժշկական եզրակացության, որի համաձայն կանանց չէին բռնաբարել, սպիտակամորթ անձանցից կազմված երդվյալների դատարանը համարեց բոլոր սևամորթներին, բացառությամբ 13-ամյա տղային, մեղավոր և դատապարտեց մահապատժի: Հետագա 6 տարիների ընթացքում բողոքարկումների միջոցով բոլոր անդամները հայտնվեցին ազատության մեջ, բացի մեկից:  Այս դատական գործը մեծ ազդեցություն ունեցավ երիտասարդ Լիի վրա, ով մի քանի տարի անց օգտագործեց այս պատմություն իր «Ծաղրասարյակ սպանելը» վեպը գրելիս :

Դպրոցն ավարտելուց հետո Լին ընդունվեց Մոնտգոմերի քաղաքում գտնվող Հանթինգդոնի քոլեջ  (1944—1945), շարունակեց ուսումը Ալաբամայի համալսարանի իրաբանության ֆակուլտետում (1945—1949) : Այդ ժամանակահատվածում հրապարակել է մի շարք պատմվածքներ: 1 տարի սովորել է Օքսֆորդի համալսարանում փոխանակման ծրագրի միջոցով՝ պլանավորելով դառնալ իրավաբան իր հոր ընկերությունում: Ուսումը կիսատ թողնելով՝ նա տեղափոխվեց Նյու Յորք և որոշեց դառնալ պրոֆեսիոնալ գրող: Մինչև 1950 թվականը աշխատել է մի շարք ավիաընկերությունների տոմսերի վաճառքի բաժնում:

«Ծաղրասարյակ սպանելը»

Մի քանի պատմվածք գրելուց հետո 1956 թվականի նոյեմբերին Լին հանդիպում է գրական գործակալի: Դեկտեմբերին նամակ է ստանում իր ընկերներից Մայքլ և Ջոյ Վիլիամս Բրաուններից, որում նրանք նրան նվիրել էին մեկամյա վճարովի արձակուրդ: Կար նաև գրություն, որում նրանք շնորհավորում էին Սուրբ Ծնունդը և ասում, որ նա ունի մեկ տարի գրելու համար այն, ինչ ցանկանում է: Մեկ տարի անց գրքի սևագիրը պատրաստ էր: 1960 թվականի հուլիսի 11-ին վեպը հրատարակվեց և դարձավ բեսթսելլեր՝ ունենալով հսկայական վաճառքի ծավալներ և քննադատների կողմից դրական կարծիքների արժանացավ: 1961 թվականին ստացավ Պուլիցերյան մրցանակ այս գեղարվեստական ստեղծագործության համար: 1999 թվականին այս գիրքը համարվեց հարյուրամյակի ամերիկյան լավագույն վեպը:

Կա վարկած, որ գրքի նման մեծ ճանաչումը պայմանավորված էր Ամերիկայի քաղաքացիական պատերազմի մեկնարկի հետ: Իր բացառիկ հարցազրույցներից մեկի ժամանակ Լին հայտնել է, որ այս վեպը հորինված է և որևէ կապ չունի իր ձանձրալի մանկության հետ:


Նույն հեղինակի հրատարակություններ

Սարյակ մի սպանիր․․․

  / 0
Բաժին: Գրականություն
Դիտումներ: 1477
Սկզբնաղբյուրը՝ Գրապահարան կայքէջ

Լուրեր

f t g m

Կայքի հարգելի ընթերցող.

Խնդրում ենք մեդիագրադարանից բեռնած ֆայլերը այլ ցանցեր տեղափոխելուց անպայման նշել աղբյուրը՝ հղելով կայքի կոնկրետ հասցեին:

Շնորհակալություն

Մեր տվյալները

«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊՈԱԿ
ՀԱՍՑԵ` ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԵՒԱՆ, ՀԱՐԱՎԱՐԵՒՄՏՅԱՆ ԶԱՆԳՎԱԾ, ՐԱՖՖՈՒ 57ՏԵՍՆԵԼ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ)
ՀԵՌ` +374 (10) 74 72 46 ԲՋՋ՝ +374 (91) 43 10 99
ԷԼ. ՓՈՍՏ` [email protected]

"Տիգրան Հայրապետյան" Մեդիագրադարան

Ղեկավար՝ Լուսինե Ալեքսանյան

ՀԵՌ՝

Էլ․ Փոստ [email protected]

Քարտեզ